Զանգերով վաճառքի մասնագետ
- Занятость
- Полная занятость
- Обнаружено finjob
- 13.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 14.10.2026 (3 ч назад)
Աշխատանքի նկարագրություն
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական Ընկերությունը, լինելով առաջին ապահովագրական ընկերությունը Հայաստանում և հանդիսանալով ոլորտի առաջատար, շարունակում է համալրել վաճառքի թիմը և աշխատանքի է հրավիրում նպատակասլաց և մոտիվացված մասնագետների՝ զանգերով վաճառքի մասնագետի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Աշխատանքային պարտականություններ
- Ելքային զանգերի միջոցով առկա և նոր պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել Ընկերության ծառայությունները և պրոդուկտները և իրականացնել վաճառք
- Տրամադրել համապատասխան խորհրդատվություն, խթանել հաճախորդների հետաքրքրվածությունը ՝ հասկանալով նրանց հատուկ կարիքները, նախասիրությունները և, ըստ անհրաժեշտոթյան, իրականացնել հանդիպումներ,
- Հետևել հաճախորդների հարցումներին, անհրաժեշտ տվյալները գրանցել Ընկերությունում կիրառվող ավտոմատացված համակարգչային ծրագիր,
- Ստեղծել հաճախորդների տվյալների բազա և վարել
- Լինել տեղեկացված ոլորտի միտումների, շուկայական պայմանների և մրցակիցների առաջարկների վերաբերյալ,
- Սահմանված կարգով և ժամկետներում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարականները։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսերի ուսանող,
- հաղորդակցման ունակություն և կազմակերպչական ձիրք,
- կորպորատիվ նամակագրություն վարելու հմտություններ,
- ճկունություն և պատասխանատվության զգացում,
- արագ սովորելու և ընկալելու ունակություն,
- թիմայնություն և անընդհատ զարգացման ձգտում,
- MS Excel ծրագրի իմացություն։
Լրացուցիչ տեղեկություն
Գրաֆիկ՝ ամբողջ դրույք։
Աշխատավարձը՝ բաղկացած ֆիքսված և գործարքային մասերից,
մինչև 350,000 ամսական եկամուտի հնարավորություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@imnairi.am էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «Զանգերով վաճառքի մասնագետ»:
Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: