Ավագ մեթոդաբան

Город
Ереван
Адрес
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1
Подразделение
Գնումների քաղաքականության վարչություն / Պետություն-մասնավոր գործընկերության և վերլուծությունների բաժին
Опыт
от 1 года · Senior / Старший
Зарплата
221 312 AMD
Опубликовано
13.10.2026
Дедлайн
20.10.2026
Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
14.10.2026 (3 ч назад)
Новые вакансии в TelegramПодпишитесь на Telegram-канал и узнавайте о новых вакансиях первыми@finjobam

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մեթոդաբանն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մեթոդաբանի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի պետը կամ Բաժնի մասնագետը:

Աշխատավայր

Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1

Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

  • Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ՝ ՊՄԳ) քաղաքականության մշակման աշխատանքները․
  • իրականացնում է ՊՄԳ ծրագրերի խթանման և տարածման աշխատանքները․
  • իրականացնում է ՊՄԳ ընթացակարգի հետ կապված նորմատիվ իրավական ակտերի մշակման աշխատանքները․
  • իրականացնում է ՊՄԳ ծրագրերի պատրաստման և իրականացման ոլորտում հանրային գործընկերներին և իրավասու մարմիններին վարչական, մեթոդաբանական, փորձագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ տեսակի աջակցության ցուցաբերման աշխատանքները.
  • իրականացնում է հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի՝ ՊՄԳ ձևաչափով իրականացման հնարավորության թեստավորումը․
  • իրականացնում է հանրային գործընկերների և իրավասու մարմինների համար ուսուցողական դասընթացների և նրանց կարողությունների զարգացմանն ուղղված այլ միջոցառումների կազմակերպման աշխատանքները.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ՊՄԳ ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավման վերաբերյալ առաջարկների ներկայացման աշխատանքները.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ՊՄԳ ընթացակարգով նախատեսված կարգով ՊՄԳ ծրագրի պատրաստման և իրականացման գործընթացների` ՊՄԳ օրենքին և ՊՄԳ ընթացակարգին համապատասխանության վերաբերյալ Կառավարությանը եզրակացության տրամադրման աշխատանքները.
  • իրականացնում է ՊՄԳ ծրագրերի տվյալների բազայի վարումը:

Իրավունքները

  • իր լիազորությունների շրջանակներում Նախարարության այլ ստորաբաժանումներից և այլ մարմիններից ստանալ իր պարտականությունների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
  • մասնակցել համապատասխան շահագրգիռ մարմինների և Նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպած աշխատանքային և առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներին.
  • համապատասխան մարմիններից ստանալ լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ տեղեկատվություն, կատարել հարցումներ, ստանալ Նախարարության մյուս ստորաբաժանումների դիրքորոշումը:

Պարտականությունները

  • կատարել ՊՄԳ քաղաքականության մշակման աշխատանքներ, ուսումնասիրել ոլորտի միջազգային փորձը, վերլուծել առկա կարգավորումները և ներկայացնել առաջարկություններ․
  • մասնակցել ՊՄԳ ծրագրերի խթանման աշխատանքներին, կազմել տեղեկատվական նյութեր, ուսումնասիրել ծրագրերի իրականացման փորձը և վերլուծել դրանց արդյունավետությունը․
  • ուսումնասիրել ՊՄԳ ընթացակարգի հետ կապված նորմատիվ իրավական ակտերը, կազմել նախագծեր, ստուգել դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը և ներկայացնել առաջարկություններ․
  • կատարել հանրային գործընկերներին և իրավասու մարմիններին տրամադրվող մեթոդաբանական և փորձագիտական աջակցության աշխատանքներ, ուսումնասիրել ներկայացված նյութերը, վերլուծել տվյալները և կազմել պարզաբանումներ․
  • ուսումնասիրել հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը, կատարել ՊՄԳ ձևաչափով իրականացման հնարավորության գնահատման աշխատանքներ, վերլուծել ֆինանսական և իրավական տվյալները և կազմել եզրակացություններ․
  • մասնակցել ուսուցողական դասընթացների և կարողությունների զարգացման միջոցառումների կազմակերպմանը, կազմել ծրագրեր, անցկացնել աշխատանքային քննարկումներ և հաշվառել իրականացված միջոցառումները․
  • ուսումնասիրել ՊՄԳ ոլորտը կարգավորող օրենսդրության կիրառման պրակտիկան, վերլուծել առկա խնդիրները և կազմել առաջարկություններ օրենսդրության բարելավման վերաբերյալ․
  • ստուգել ՊՄԳ ծրագրերի պատրաստման և իրականացման գործընթացների համապատասխանությունը ՊՄԳ օրենքին և ընթացակարգին, վերլուծել ներկայացված փաստաթղթերը և կազմել եզրակացություններ․
  • ստեղծել և վարել ՊՄԳ ծրագրերի տվյալների բազան, հաշվառել ծրագրերի վերաբերյալ տվյալները և ապահովել դրանց ճշտությունը:

Կրթություն, որակավորման աստիճանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսական կամ իրավունքի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան մարմնի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս համապատասխան մարմնի ներսում և համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Բանակցությունների վարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Փաստաթղթերի նախապատրաստում

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում

Հիմնական Աշխատավարձի Չափ

221,312 ՀՀ դրամ

Անձնային Որակներ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։

Էլեկտրոնային հասցե

mariam.ter-hovhannisyan@minfin.am

Հեռախոսահամար

011-80-01-04

Ministry of Finance of ArmeniaЕреванSenior / Старший
новая

Ավագ մեթոդաբան

Госорганы финансовдо 20.10.2026HY
189 696 AMD
Ministry of Finance of ArmeniaЕреванSenior / Старший

Ավագ մասնագետ

Госорганы финансовдо 15.10.2026HY
221 312 AMD
State Property Management CommitteeЕреванВременнаяРуководитель
новая

Բաժնի պետ

Госорганы финансовдо 15.10.2026HY
322 816