Ավագ մեթոդաբան

Город
Ереван
Адрес
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1
Подразделение
Գնումների քաղաքականության վարչություն / Գնումների մեթոդաբանական ապահովման և աջակցման բաժին
Опыт
от 1 года · Senior / Старший
Зарплата
189 696 AMD
Опубликовано
13.10.2026
Дедлайн
20.10.2026
Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
14.10.2026 (3 ч назад)
Новые вакансии в TelegramПодпишитесь на Telegram-канал и узнавайте о новых вакансиях первыми@finjobam

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մեթոդաբանն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մեթոդաբանի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մեթոդաբաններից մեկը:

Աշխատավայր

Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1

Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

  • մասնակցում է գնումների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին.
  • իրականացնում է գնումների գործի կազմակերպման հարցում պատվիրատուներին մեթոդական օժանդակության ցուցաբերման աշխատանքներ.
  • մասնակցում է գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգման աշխատանքներին.
  • մասնակցում է պետական գնումների տարեկան հաշվետվության կազմման և հրապարակման աշխատանքներին,
  • իրականացնում է գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի, ներառյալ՝ հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերի մշակման աշխատանքներ.
  • մասնակցում է լիազորված մարմին ներկայացվող փաստաթղթերի, ներառյալ՝ հաշվետվությունների ձևերի և դրանց ներկայացման ժամկետների մշակման աշխատանքներին:

Իրավունքները

  • մասնակցել Նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ աշխատանքային և առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներին.
  • համապատասխան մարմիններից ստանալ լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ.
  • կատարել հարցումներ համապատասխան մարմնից, ստանալ Նախարարության մյուս ստորաբաժանումների դիրքորոշումը:

Պարտականությունները

  • նախապատրաստել գնման գործընթացների շրջանակներում արձանագրված խնդիրների և դրանց հնարավոր լուծման, ինչպես նաև գնումների համակարգը բարելավելու նպատակով գնումների վերաբերյալ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծեր.
  • մշակել գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի, հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերի նախագծերը.
  • պետական և տեղական կառավարման մարմիններից հավաքագրել փաստաթղթեր (տեղեկատվություն), ինչպես նաև համապատասխան շահագրգիռ մարմիններից մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ.
  • կազմել պետական գնումների տարեկան հաշվետվություն և հրապարակել.
  • գնումների գործի կազմակերպման հարցում պատվիրատուներին ցուցաբերել մեթոդական օժանդակություն:

Կրթություն, որակավորման աստիճանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսական կամ իրավունքի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության, միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման, մասնագիտական օժանդակության համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության, միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման, մասնագիտական օժանդակության շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան մարմնի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս համապատասխան մարմնի ներսում և համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Բանակցությունների վարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Փաստաթղթերի նախապատրաստում

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում

Հիմնական Աշխատավարձի Չափ

189,696 ՀՀ դրամ

Անձնային Որակներ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։

Էլեկտրոնային հասցե

mariam.ter-hovhannisyan@minfin.am

Հեռախոսահամար

011-80-01-04

Ministry of Finance of ArmeniaЕреванSenior / Старший
новая

Ավագ մեթոդաբան

Госорганы финансовдо 20.10.2026HY
221 312 AMD
Ministry of Finance of ArmeniaЕреванSenior / Старший

Ավագ մասնագետ

Госорганы финансовдо 15.10.2026HY
221 312 AMD
State Property Management CommitteeЕреванВременнаяРуководитель
новая

Բաժնի պետ

Госорганы финансовдо 15.10.2026HY
322 816