Գլխավոր մեթոդաբան
- Город
- Ереван
- Адрес
- Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1
- Подразделение
- Գնումների քաղաքականության վարչություն / Գնումների մեթոդաբանական ապահովման և աջակցման բաժին
- Опыт
- от 2 лет
- Зарплата
- 267 072 AMD
- Опубликовано
- 07.10.2026
- Дедлайн
- 14.10.2026
- Обнаружено finjob
- 13.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 13.10.2026 (11 ч назад)
Ենթակա և հաշվետու է
Բաժնի գլխավոր մեթոդաբանն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Բաժնի գլխավոր մեթոդաբանի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մեթոդաբաններից մեկը կամ Բաժնի ավագ մեթոդաբանը:
Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
- իրիրականացնում է գնումների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման և հաստատման ներկայացման աշխատանքները.
- իրականացնում է գնումների գործի կազմակերպման հարցում պատվիրատուներին մեթոդական օժանդակության ցուցաբերման աշխատանքները.
- իրականացնում է գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգման աշխատանքները.
- իրականացնում է պետական գնումների տարեկան հաշվետվության կազմման և հրապարակման աշխատանքները.
- իրականացնում է գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի, ներառյալ՝ հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերի մշակման և հաստատման ներկայացման աշխատանքները.
- իրականացնում է լիազորված մարմին ներկայացվող փաստաթղթերի, ներառյալ՝ հաշվետվությունների ձևերի և դրանց ներկայացման ժամկետների մշակման և հաստատման ներկայացման աշխատանքները:
Իրավունքները
- համապատասխան մարմիններից ստանալ անհրաժեշտ հիմնավորումներ, ամբողջական տեղեկատվություն և անհրաժեշտ այլ նյութեր.
- համապատասխան շահագրգիռ մարմիններից ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ.
- Բաժնի պետին ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն, հիմնավորումներ, մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ.
- մասնակցել համապատասխան շահագրգիռ մարմինների և Նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ աշխատանքային և առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներին:
Պարտականությունները
- պատրաստել գնման գործընթացների շրջանակներում արձանագրված խնդիրների և դրանց հնարավոր լուծման, ինչպես նաև գնումների համակարգը բարելավելու նպատակով գնումների վերաբերյալ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծեր.
- մշակել գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի, հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերը և ներկայացնել հաստատման.
- մշակել լիազորված մարմին ներկայացվող փաստաթղթերի, ներառյալ՝ հաշվետվությունների ձևերը՝ նշելով դրանց ներկայացման ժամկետները և ներկայացնել հաստատման.
- հավաքագրել պետական և տեղական կառավարման մարմիններից պահանջվող սահմանված գործառույթների իրականացման համար նախատեսված փաստաթղթերը (տեղեկատվություն), ինչպես նաև համապատասխան շահագրգիռ մարմիններից ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ.
- կատարել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ համապատասխան իրավական ակտերի մշակման աշխատանքներ, մասնակցել նշված կազմակերպությունների հետ կազմակերպվող քննարկումներին.
- գնումների գործի կազմակերպման հարցում պատվիրատուներին ցուցաբերել մեթոդական օժանդակություն:
Կրթություն, որակավորման աստիճանը
Ուղղություն: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ոլորտ: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ենթաոլորտ: Տնտեսագիտություն
Ուղղություն: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ոլորտ: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ենթաոլորտ: Միջոլորտային մասնագիտություններ
Ուղղություն: ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ
Ուղղություն: ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ոլորտ: ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։
Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսական կամ իրավունքի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավունքների տրամադրման, դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
Գործունեության ազդեցությունը
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։
Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
Բնագավառներ
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
- Բանակցությունների վարում
- Ժամանակի կառավարում
- Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
- Փաստաթղթերի նախապատրաստում
- Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
- Խնդրի լուծում
- Հաշվետվությունների մշակում
- Բարեվարքություն
- Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
- Ծրագրերի մշակում
Հիմնական Աշխատավարձի Չափ
267,072 ՀՀ դրամ
Անձնային Որակներ
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Էլեկտրոնային հասցե
mariam.ter-hovhannisyan@minfin.am
Հեռախոսահամար