Ավագ մասնագետ

Город
Ереван
Адрес
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա, Կառավարական շենք 3:
Подразделение
Աշխատանքի վիճակագրության բաժին
Опыт
от 1 года · Senior / Старший
Зарплата
221 312 AMD
Опубликовано
14.10.2026
Дедлайн
21.10.2026
Обнаружено finjob
14.10.2026
Последнее подтверждение на источнике
14.10.2026 (4 ч назад)
Новые вакансии в TelegramПодпишитесь на Telegram-канал и узнавайте о новых вакансиях первыми@finjobam

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մասնագետն ամիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետը կամ Բաժնի ավագ մասնագետներից մեկը:

Աշխատավայր

Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա, Կառավարական շենք 3:

Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

  1. Իրականացնում է տվյալների ամբողջականացման և որակի ապահովման նպատակով ճշգրտող գործիքների մշակման, ներդրման և արդիականացման աշխատանքներ.
  1. Մասնակցում է վիճակագրական ծրագրերի նախագծերի մշակման աշխատանքներին՝ պաշտոնական վիճակագրության օգտագործողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա.
  1. Մասնակցում է աշխատանքի ոլորտի տեղեկատվության (այդ թվում՝ վարչական ռեգիստրներից ստացված) մշակման ու վիճակագրության արտադրության աշխատանքներին.
  1. Մասնակցում է Ոլորտի վիճակագրական փաստաթղթերի և դրանց լրացման հրահանգների մշակման աշխատանքներին.
  1. Մասնակցում է աշխատուժի ընտրանքային հետազոտության, ինչպես նաև` ոլորտի թեմատիկ այլ ընտրանքային հետազոտությունների համակարգման աշխատանքներին.
  1. Մասնակցում է ընտրանքային հետազոտությունների տվյալների վիճակագրության արտադրությանը և վերլուծությանը, էլեկտրոնային տվյալների պահպանմանը,
  1. Մասնակցում է Ոլորտի էլեկտրոնային տվյալների կառավարման, շահագործման և պահպանման աշխատանքներին.
  1. Մասնակցում է աշխատանքի գենդերային ցուցանիշների արտադրությանը, հաշվարկմանը, աղյուսակավորմանը և ներկայացմանը.
  1. Մասնակցում է Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին. ռեսպոնդենտներին և սպառողներին մեթոդաբանական օժանդակություն ցուցաբերելու աշխատանքներին.
  1. Տրամադրում է Ոլորտին վերաբերող վիճակագրական տեղեկատվություն Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, այլ շահագրգիռ կազմակերպություններին ու անձանց.
  1. Մասնակցում է ոլորտի վիճակագրական հրապարակումների պատրաստմանը.
  1. Կոմիտեի ArmStatBank տվյալների էլեկտրոնային շտեմարանի համար հաշվարկում է, վերանայում և ներմուծում է մեծաքանակ ցուցանիշներ, ապահովում դրանց երկլեզու անվանումները.
  1. Կոմիտեի Admin տվյալների էլեկտրոնային շտեմարանի համար հաշվարկում է, վերանայում և ներմուծում է աշխատանքի շուկայի առանցքային մոնիթորինգային ցուցանիշները՝ ուղեկցված ժամանակագրական շարքերում խզումների վերաբերյալ եռալեզու պարզաբանումներով, ապահովում դրանց եռալեզու անվանումները.
  1. Արժույթի Միջազգային Հիմնադրամի Տվյալների տարածման հատուկ ստանդարտի ազգային էջի համար հաշվարկում, վերանայում և ներմուծում է ցուցանիշները, ապահովում դրանց երկլեզու անվանումները.
  1. Կիրառում է միջազգային վիճակագրական դասակարգումները, կամ միջազգային ստանդարտների հիման վրա մշակված ազգային դասա¬կար¬գիչները.
  1. Շահագործում, վավերացնում և ձևավորում է ոլորտի վիճակագրական տվյալների էլեկտրոնային շտեմարանների ժամանակային շարքերը,
  1. Վարում է ոլորտի կողմից տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման եռամսյակային մշտադիտարկումը,
  1. Մասնակցում է ոլորտին վերաբերող միջազգային վիճակագրական համագործակցությանը.
  1. Պատրաստում է Բաժնի գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծեր, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր:

Իրավունքները

  • Իր վերահսկողության ներքոգտնվող վիճակագրական միավորներից պահանջելու ներկայացնե լոլորտի համար անհրաժեշտ տեղեկատվություն.
  • Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջելու ներկայացնել Բաժնի աշխատանքների համար անհրաժեշտ տեղեկատվություն.
  • Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ մասնակցելու աշխատանքային քննարկումներին.
  • Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներիհետ մասնակցելո ւ առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներին.
  • Ոլորտին առնչվող թեմաներով մասնակցելու և ելույթներով հանդես գալու ՀՀ-ում և արտերկրում կազմակերպված աշխատաժողովներում, համաժողովներում, փորձագիտական աշխատանքային խմբերում.
  • ՀՀ կառավարության, ՀՀ պետական մարմինների կողմից ստացված իրավական ակտերի նախագծերիվերաբերյալներկայացնելմասնագիտականառաջարկություններ և դիտողություններ.
  • Մասնակցել աշխատանքի վիճակագրության հաշվետվային ձևերի, ընտրանքային հետազոտությունների հարցաթերթերի տվյալների ներմուծման, սխալների բացահայտման տեխնիկական առաջադրանքների փորձարկմանը.
  • Մասնակցել ոլորտին առնչվող փաստաթղթերի և աշխատանքային ծրագրերի մշակմանը, դրանց վերաբերյալ ներկայացնել լուծումներ, առաջարկություններ, պատրաստել տեղեկանքներ, զեկուցագրեր և այլն.
  • Այլ աղբյուրներից հավաքվող կամ ստացվող տվյալների հիման վրա լրացնել, ձևափոխել կամ ծածկագել, ստուգաճշտել վարչական ռեգիստր վարող մարմնից (ՀՀ Պետական եկամուտների կոմիտե) ստացված էլեկտրոնային տվյալների բազայում պակասող վավերապայմանները.
  • Վարչական ռեգիստր վարող մարմնից (Զբաղվածության պետական գործակալություն) ստացված տեղեկատվության հիման վրա հաշվարկել ելքային ցուցանիշներ ներքին օգտագործման և / կամ տարածման համար, աղյուսակավորել դրանք.
  • Մասնակցել աշխատուժի ընտրանքային հետազոտության եռամսյակային տվյալների հիման վրա հաշվարկված աշխատանքի շուկայի առանցքային մոնիթորինգային ցուցանիշներիհաշվարկմանը, վերլուծությանը.
  • Մասնակցել աշխատանքի վիճակագրական հաշվետվական ձևերի մշակման, կատարելագործման, վերանայման աշխատանքներին՝ ըստ աշխատանքի վիճակագրության տարբեր ենթաոլորտների.
  • Փորձագիտական գնահատմամբ հաշվարկել միջին աշխատավարձի ցուցանիշը.
  • Սեզոնային ճշգրտման ենթարկել ընթացիկ տարվա և նախորդ ժամանակագրական շարքերի ցուցանիշները՝ շահագործելով Դիմետրա ծրագիրը.
  • Իրականացնել բացակայող ցուցանիշների իմպուտացիա՝ ելնելով ցուցանիշների, տեղեկատվության աղբյուրի առանձնահատ¬կություններից, փաստացի տվյալները տնօրինելուն պես՝ ճշգրտել գնահատված ցուցանիշները,
  • Մասնակցել աշխատուժի ընտրանքայինհետազոտությանտարեկանարդյունքներիվավերացմանը, տվյալներիվերլուծությանը, ցուցանիշներիհաշվարկմանը, աղյուսակավորմանը, ճշգրումհրապարակվածնախնականգնահատականները.
  • Կատարել տրամաբանականստուգում և վերլուծելվարչականռեգիստրվարողմարմնից (Զբաղվածության պետակա նգործակալություն) ստացված տեղեկատվությունը, հաշվարկել ելքային ցուցանիշներ ներքին օգտագործման և / կամ տարածման համար, աղյուսակավորել դրանք,
  • Ըստ աշխատանքի վիճակագրության ենթաոլորտների ստացված վիճակագրական տեղեկատվությունը վերլուծել՝ համեմատելով նույն աղբյուրից ստացված փոխկապակցված այլ ցուցանիշների հետ, ժամանակագրակա շարքերի հետ, այլ աղբյուրներից ստացված նույնանուն ցուցանիշների հետ:

Պարտականությունները

  • Հավաքել, տրամաբանական ստուգման ենթարկել և վերլուծել աշխատանքիգնի, աշխատաժամերի, աշխատողների թվաքանակիվերաբերյալ վիճակագրական տարեկան հաշվետվությունները և շահագործել սխալների բացահայտմանծրագիրը՝ իր վերահսկողության ներքո գտնվող վիճակագրական միավորներիմասով.
  • Հավաքել, տրամաբանական ստուգման ենթարկել և վերլուծել մասնագիտական ուսուցման վերաբերյալ տարեկան վիճակագրական հաշվետվությունները և շահագործել սխալների բացահայտման ծրագիրը՝ իր վերահսկողության ներքո գտնվող վիճակագրական միավորների մասով.
  • Հավաքել, տրամաբանական ստուգման ենթարկել և վերլուծել աշխատանքի պայմանների վերաբերյալ տարեկան վիճակագրական հաշվետվությունները և շահագործել սխալների բացահայտման ծրագիրը՝ իր վերահսկողության ներքո գտնվող վիճակագրական միավորների մասով.
  • Հավաքել, տրամաբանական ստուգման ենթարկել և վերլուծել թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և աշխատատեղերի շարժի մասին եռամսյակային վիճակագրական հաշվետվությունները և շահագործել սխալների բացահայտման ծրագիրը՝ իր վերահսկողության ներքո գտնվող վիճակագրական միավորների մասով.
  • Հավաքել, տրամաբանական ստուգման ենթարկել և վերլուծել ոչ պետական հատվածի փոքր և գերփոքր կազմակերպություններում թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և աշխատատեղերի շարժի տարեկան ընտրանքային հետազոտության տվյալների բազան և շահագործել սխալների բացահայտման ծրագիրը՝ իր վերահսկողության ներքո գտնվող վիճակագրական միավորների մասով.
  • Ըստ վիճակագրական տարբեր հաշվետվությունների, ոլորտի մշտադիտարկման ներքո գտնվող վիճակագրական միավորների միկրոտվյալներն ինտեգրել տվյալ համակցության էլեկտրոնային շտեմարաններում.
  • Ըստ աշխատանքի վիճակագրության ենթաոլորտների վերահսկել հաշվետվությունների մուտքագրման ծրագրերի տեղեկագրերի ամբողջականության և որակի մշտադիտարկումը, վերանայումը և արդիականացումը.
  • Ըստ վիճակագրական տարբեր հաշվետվությունների ապահովել տվյալների մուտքագրման, համակարգչային մշակման, սխալների ստուգման, ելքային աղյուսակների ստացման ծրագրերի տեխնիկական առաջադրանքների մշակումը.
  • Պատրաստել գրությունների պատասխաններ, լրացնել կանոնավոր և ցպահանջ ներկայացվող միջազգային հարցաթերթեր՝ ըստ ներկայացվող ձևաչափի.
  • Վերահաշվարկել և վերանայել ցուցանիշների ժամանակագրական շարքերը՝ տեղեկատվության աղբյուրների, միջազգային ստանդարտների, հիմնադրույթների և հանձնարարականների փոփոխության կամ վերանայման դեպքում.
  • Տրամադրել մեթոդաբանական պարզաբանումներ ոլորտի վիճակագրականցուցանիշների հաշվարկման կարգի վերաբերյալ Կոմիտեի կառուցվածքային այլ ստորաբաժանումներին, ռեսպոնդենտներին և սպառողներին.
  • Ապահովել վիճակագրական գաղտիքի պահպանումը:

Կրթություն, որակավորման աստիճանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն 1 տարվա ստաժ կամ 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում, կամ մաթեմատիկայի բնագավառում՝ վիճակագրի 1 տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթովպայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված ՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաատող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Փոփոխությունների կառավարում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ժամանակի կառավարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում

Հիմնական Աշխատավարձի Չափ

221 312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ

Անձնային Որակներ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Էլեկտրոնային հասցե

staffdivision@armstat.am

Հեռախոսահամար

011-52-44-97

Statistical Committee of ArmeniaЕреванSenior / Старший
новая

Ավագ մասնագետ

Госорганы финансовдо 21.10.2026HY
163 072 AMD
Statistical Committee of ArmeniaЕреванSenior / Старший
новая

Ավագ մասնագետ

Госорганы финансовдо 21.10.2026HY
221 312
Ministry of Finance of ArmeniaЕреванSenior / Старший
новая

Գլխավոր մասնագետ

Госорганы финансовдо 21.10.2026HY
267 072 AMD
Ministry of Finance of ArmeniaЕреванSenior / Старший
новая

Գլխավոր մասնագետ

Госорганы финансовдо 21.10.2026HY
267 072 AMD