Գլխավոր մասնագետ

Город
Ереван
Адрес
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1
Подразделение
Կառավարչական հարցերի կազմակերպման վարչություն / Ֆինանսատնտեսական բաժին
Опыт
от 2 лет · Senior / Старший
Зарплата
267 072 AMD
Опубликовано
14.10.2026
Дедлайн
21.10.2026
Обнаружено finjob
14.10.2026
Последнее подтверждение на источнике
14.10.2026 (4 ч назад)
Новые вакансии в TelegramПодпишитесь на Telegram-канал и узнавайте о новых вакансиях первыми@finjobam

Ենթակա և հաշվետու է

Բաժնի գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետ-գլխավոր հաշվապահին:

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի մյուս գլխավոր մասնագետներից մեկը:

Աշխատավայր

Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1

Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

  1. իրականացնում է Նախարարության ծախսերի ամփոփ հաշվեկշռի պատրաստումը և ներկայացումը.
  1. իրականացնում է hաշվետվությունների կազմման և ներկայացման աշխատանքները.
  1. իրականացնում է հաջորդ տարվա համար գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ամփոփ անվանացանկի կազմումը.
  1. իրականացնում է Նախարարության ապրանքանյութական արժեքների հաշվառումը, դրանց գույքագրման և դուրսգրման աշխատանքները.
  1. իրականացնում է Նախարարության ապրանքանյութական արժեքների ստացման պահպանման և հատկացման, ինչպես նաև արդյունավետ և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության գործընթացները.

6. իրականացնում է ֆինանսական հաշվարկներ և վերլուծություններ

Իրավունքները

  • համապատասխան ստորաբաժանումից պահանջել ներկայացնելու անհրաժեշտ տեղեկատվություն.
  • համապատասխան ստորաբաժանումից ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ.
  • համապատասխան տորաբաժանումից պահանջել ներկայացնելու փաստաթղթեր՝ վճարումներ իրականացնելու նպատակով.
  • Նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպել առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներ:

Պարտականությունները

  • կազմել Նախարարության ծախսերի ամփոփ հաշվեկշիռը սահմանված կարգով և ժամկետներում.
  • պարտավոր է առաջնորդվել և պահպանել իրավական ակտերով սահմանված կարգն ու ժամկետները.
  • ուսումնասիրել տարբեր ստորաբաժանումների կողմից ներկայացված հաջորդ տարվա կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների պահանջարկը և կազմել ամփոփ տեղեկատվություն.
  • սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել ապրանքանյութական արժեքների հաշվառում, ինչպես նաև տարբեր ստորաբաժանումների կողմից ներկայացված պահանջագրերի հիման վրա պատրաստել ելքի ապրանքագրեր և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կազմում ընդգրկվելու դեպքում՝ մասնակցել տարեկան և արտահերթ գույքագրման աշխատանքներին.
  • իրականացնել հսկողություն, ինչպես նաև վերլուծել և ներկայացնել համապատասխան առաջարկություններ.
  • ներկայացնել ամփոփ տեղեկատվություն՝ միջոցները արդյունավետ օգտագործելու նպատակով.
  • ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ.
  • սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:

Կրթություն, որակավորման աստիճանը

Ուղղություն: ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

Ոլորտ: ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուղղություն: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոլորտ: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ենթաոլորտ: Տնտեսագիտություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Ծառայությունների մատուցում
  • Ժամանակի կառավարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում

Հիմնական Աշխատավարձի Չափ

267,072 ՀՀ դրամ

Անձնային Որակներ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։

Էլեկտրոնային հասցե

mariam.ter-hovhannisyan@minfin.am

Հեռախոսահամար

011-80-01-04

Ministry of Finance of ArmeniaЕреванSenior / Старший
новая

Գլխավոր մասնագետ

Госорганы финансовдо 21.10.2026HY
267 072 AMD
Ministry of Finance of ArmeniaЕреванSenior / Старший
новая

Ավագ մեթոդաբան

Госорганы финансовдо 20.10.2026HY
221 312 AMD
Ministry of Finance of ArmeniaЕреванSenior / Старший
новая

Ավագ մեթոդաբան

Госорганы финансовдо 20.10.2026HY
189 696 AMD
Statistical Committee of ArmeniaЕреванSenior / Старший
новая

Ավագ մասնագետ

Госорганы финансовдо 21.10.2026HY
163 072 AMD
Statistical Committee of ArmeniaЕреванSenior / Старший
новая

Ավագ մասնագետ

Госорганы финансовдо 21.10.2026HY
221 312