Գլխավոր մասնագետ

Город
Ереван
Адрес
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1
Подразделение
Գործառնական վարչություն / Պետական բյուջեի հաշվառման բաժին
Опыт
от 2 лет · Senior / Старший
Зарплата
267 072 AMD
Опубликовано
14.10.2026
Дедлайн
21.10.2026
Обнаружено finjob
14.10.2026
Последнее подтверждение на источнике
14.10.2026 (4 ч назад)
Новые вакансии в TelegramПодпишитесь на Telegram-канал и узнавайте о новых вакансиях первыми@finjobam

Ենթակա և հաշվետու է

Բաժնի գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:

Աշխատավայր

Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1

Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվառումն ապահովելու նպատակով համապատասխան հաշիվների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն գանձապետական համակարգում ներառված իրավաբանական անձանց հաշիվների բացումը և վարումը.
  • իրականացնում է պետական ընդհանուր ռեսուրսների, պետական պարտքային պարտավորությունների հետ կապված գործառնություններ.
  • իրականացնում է «Client-Treasury» համակարգի սպասարկումը, «e-payments» և վճարումներ ընդունող այլ վճարային համակարգերի սպասարկումը.
  • իրականացնում է պետական բյուջեից ֆինանսավորվող գերատեսչություններից և նախարարություններից վերջիններիս բյուջետային ֆինանսավորման հայտերի ընդունումը, հայտերի իրավազորության ստուգումը և համապատասխան գործառական ստորաբաժանմանը փոխանցումը,
  • իրականացնում է բյուջետային փոխանցագրերով ֆինանսավորումները.
  • իրականացնում է պլանային փոփոխություններ, ֆինանսավորման տեղաշարժեր.
  • իրականացնում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի Հավելված 5-ի շրջանակում նախատեսված՝ մաքսատուրքի բաշխման և փոխանցման գործառույթներ.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության Վարչապետի որոշումներով, Նախարարի հանձնարարականներով կարգավորվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասին առնչվող գործառույթներ.
  • իրականացնում է Վարչության իրավասությունների շրջանակներում տեղեկատվության ազատությունը:

Իրավունքները

  • ՀՀ կենտրոնական բանկից ստանալ հաշիվների քաղվածքներ և տեղեկանքներ, անհրաժեշտ հիմնավորումներ, փաստաթղթեր և այլն, ինչպես նաև համապատասխան մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջել ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն, անհրաժեշտ հիմնավորումներ, փաստաթղթեր և այլն.
  • «Client-Treasury» ծրագրային համակարգով գործարքներ կատարելու նպատակով` համայնքներից, ԲՍԿ-ներից և իրավաբանական անձանցից, համապատասխան մարմիններից, վճարումներ ընդունող վճարային համակարգերի պաշտոնատար անձանցից և այդ համակարգերի սպասարկումն իրականացնող առևտրային բանկերից Բաժնի պետի հանձնարարությամբ պահանջել ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն, անհրաժեշտ փաստաթղթեր.
  • համապատասխան մարմիններից և պաշտոնատար անձանցից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն գանձապետական համակարգում ներառված իրավաբանական անձանցից պահանջել ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն, անհրաժեշտ հիմնավորումներ, փաստաթղթեր.
  • համապատասխան մարմիններից և Նախարարության այլ ստորաբաժանումներից Բաժնի պետի հանձնարարությամբ պահանջել ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն, անհրաժեշտ փաստաթղթեր.
  • համապատասխան մարմիններից, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գանձապետարաններից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովից և Նախարարության այլ ստորաբաժանումներից Բաժնի պետի հանձնարարությամբ պահանջել ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն, անհրաժեշտ փաստաթղթեր:

Պարտականությունները

  • Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի հաշվառումն ապահովելու նպատակով իրականացնել համապատասխան հաշիվների բացումը և վարումը` անհրաժեշտության դեպքում ակտիվացնելով «Client-Treasury» համակարգում, հաշիվների քաղվածքների և տեղեկանքների ձևավորումն ու տրամադրումը համապատասխան մարմիններին և պաշտոնատար անձանց.
  • իրականացնել պետական ընդհանուր ռեսուրսների, պետական պարտքային պարտավորությունների հետ կապված գործառնությունները, եկամուտների վերադարձը և վերաձևակերպումը.
  • իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն գանձապետական համակարգում ներառված իրավաբանական անձանց հաշիվների բացումը և վարումը, անհրաժեշտության դեպքում` ակտիվացնելով «Client-Treasury» համակարգում, հաշիվների քաղվածքների և տեղեկանքների ձևավորումն ու տրամադրումը համապատասխան մարմիններին և պաշտոնատար անձանց, ինչպես նաև «e-payments» և վճարումներ ընդունող այլ վճարային համակարգերի սպասարկումը, անհրաժեշտության դեպքում տեղեկատվության տրամադրումը.
  • իրականացնել պետական բյուջեից ֆինանսավորվող գերատեսչություններից և նախարարություններից վերջիններիս բյուջետային ֆինանսավորման հայտերի ընդունումը, հայտերի իրավազորության ստուգումը և Նախարարության համապատասխան ստորաբաժանմանը փոխանցումը.
  • կատարել բյուջետային փոխանցագրերի ընդունում, ստուգում և դրանց հիման վրա՝ ֆինանսավորումներ.
  • իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և համապատասխան ստորաբաժանումներից ստացված գրությունների հիման վրա սահմանված կարգով գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ պլանային վերաբաշխումները և ֆինանսավորման տեղաշարժերը.
  • իրականացնել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի Հավելված 5-ի շրջանակում նախատեսված գործառույթները, արժութային փոխարժեքների ներմուծումը, Հավելված 5-ի շրջանակում նախատեսված հաշվետվությունների ձևավորումն ու տրամադրումը` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գանձապետարաններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, դրանց ընդունումը մյուս կողմերից.
  • իրականացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության Վարչապետի որոշումներով, Նախարարի հանձնարարականներով կարգավորվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասին առնչվող գործառույթները.
  • իրականացնել Վարչության իրավասությունների շրջանակներում տեղեկատվության տրամադրումը:

Կրթություն, որակավորման աստիճանը

Ուղղություն: ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

Ոլորտ: ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուղղություն: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոլորտ: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ենթաոլորտ: Տնտեսագիտություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառների կամ համակարգչային համակարգերի բնագավառում մշակողների և վերլուծողների երեք տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում

Հիմնական Աշխատավարձի Չափ

267,072 ՀՀ դրամ

Անձնային Որակներ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։

Էլեկտրոնային հասցե

mariam.ter-hovhannisyan@minfin.am

Հեռախոսահամար

011-80-01-04

Ministry of Finance of ArmeniaЕреванSenior / Старший
новая

Գլխավոր մասնագետ

Госорганы финансовдо 21.10.2026HY
267 072 AMD
Ministry of Finance of ArmeniaЕреванSenior / Старший
новая

Ավագ մեթոդաբան

Госорганы финансовдо 20.10.2026HY
221 312 AMD
Ministry of Finance of ArmeniaЕреванSenior / Старший
новая

Ավագ մեթոդաբան

Госорганы финансовдо 20.10.2026HY
189 696 AMD
Statistical Committee of ArmeniaЕреванSenior / Старший
новая

Ավագ մասնագետ

Госорганы финансовдо 21.10.2026HY
163 072 AMD
Statistical Committee of ArmeniaЕреванSenior / Старший
новая

Ավագ մասնագետ

Госорганы финансовдо 21.10.2026HY
221 312