Գյուղատնտեսական վարկերի գծով առաջատար մասնագետ

Город
Ереван
Занятость
Полная занятость
Опыт
от 1 года · Senior / Старший
Дедлайн
06.11.2026
Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
14.10.2026 (2 ч назад)

Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքային պարտականությունները

  • Բանկի կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցյալ հաճախորդների տեղեկացվածության ապահովում,
  • Նոր հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,
  • Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
  • Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական վիճակի վերլուծություն,
  • Վարկային ռիսկերի գնահատում, վարկունակության և վճարունակության գնահատում,
  • Վարկային գործերի ներկայացում վարկային կոմիտե,
  • Վարկային փաթեթի ձևավորում, վարկերի տրամադրում, տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում:

Անհրաժեշտ հմտություններ

Հմտություններ

  • Վերլուծելու և առողջ դատելու ունակություն,
  • Թիմում աշխատելու հմտություն,
  • Համագործակցելու և բանակցելու ունակություն,
  • Նախաձեռնողականություն,
  • Աշխատանքը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու ունակություն,
  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
  • Ճկունություն,
  • Վաճառքի հմտությունների առկայություն` պահանջարկի բացահայտում, բանակցությունների վարում:

Տեխնիկական հմտություններ

MS Excel, MS Word ծրագրերի լավ իմացություն

Լեզվի իմացություն

Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն

Պահանջվող կրթությունը

Բարձրագույն կրթություն (Տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն)

Պահանջվող աշխատանքային փորձը

Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ գյուղատնտեսություն վարկավորման ոլորտում

Լրացուցիչ տեղեկություն

Արտոնություններ`

  • Բժշկական ապահովագրություն
  • Արտոնություններ բանկի ծառայություններից օգտվելու համար
  • Բոնուսային և խրախուսական համակարգ
  • Կարիերայի առաջխաղացման հնարավորություն
  • Բոնուսներ երեխայի ծննդյան առթիվ
  • Հնարավորություն մասնակցելու ուսումնական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների (ներքին և արտաքին)
  • Գործընկերների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները՝ արտոնյալ պայմաններով

Պահանջվող փաստաթղթերը

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով` պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնել դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները

Հետադարձ կապ`

Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9604, 9605, 9606 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)

Armeconombank (AEB)ЕреванПолная занятостьSenior / Старший

Senior DevOps/SRE Engineer

Банкидо 05.11.2026EN
Armeconombank (AEB)ЕреванПолная занятость

Database Developer

Банкидо 05.11.2026EN