Գյուղատնտեսական վարկերի գծով առաջատար մասնագետ
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Փորձ
- առնվազն 1 տարի · Senior / Ավագ
- Վերջնաժամկետ
- 06.11.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
Աշխատանքի նկարագրություն
Աշխատանքային պարտականությունները
- Բանկի կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցյալ հաճախորդների տեղեկացվածության ապահովում,
- Նոր հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,
- Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
- Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական վիճակի վերլուծություն,
- Վարկային ռիսկերի գնահատում, վարկունակության և վճարունակության գնահատում,
- Վարկային գործերի ներկայացում վարկային կոմիտե,
- Վարկային փաթեթի ձևավորում, վարկերի տրամադրում, տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում:
Անհրաժեշտ հմտություններ
Հմտություններ
- Վերլուծելու և առողջ դատելու ունակություն,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Համագործակցելու և բանակցելու ունակություն,
- Նախաձեռնողականություն,
- Աշխատանքը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու ունակություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
- Ճկունություն,
- Վաճառքի հմտությունների առկայություն` պահանջարկի բացահայտում, բանակցությունների վարում:
Տեխնիկական հմտություններ
MS Excel, MS Word ծրագրերի լավ իմացություն
Լեզվի իմացություն
Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Պահանջվող կրթությունը
Բարձրագույն կրթություն (Տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն)
Պահանջվող աշխատանքային փորձը
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ գյուղատնտեսություն վարկավորման ոլորտում
Լրացուցիչ տեղեկություն
Արտոնություններ`
- Բժշկական ապահովագրություն
- Արտոնություններ բանկի ծառայություններից օգտվելու համար
- Բոնուսային և խրախուսական համակարգ
- Կարիերայի առաջխաղացման հնարավորություն
- Բոնուսներ երեխայի ծննդյան առթիվ
- Հնարավորություն մասնակցելու ուսումնական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների (ներքին և արտաքին)
- Գործընկերների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները՝ արտոնյալ պայմաններով
Պահանջվող փաստաթղթերը
Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով` պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնել դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:
Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները
Հետադարձ կապ`
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9604, 9605, 9606 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)