B2B վաճառքի մասնագետ
- Found by finjob
- 13.10.2026
- Last confirmed at source
- 14.10.2026 (4 h ago)
Նաիրի Ինշուրանս Ընկերությունը փնտրում է B2B վաճառքների նպատակասլաց ու անընդհատ զարգացման ձգտող մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կաշխատի առկա և պոտենցիալ կորպորատիվ հաճախորդների հետ։
Աշխատանքային պարտականություններ
- Ապահովագրական ծառայությունների մատուցման ուղղությամբ վարել բանակցություններ՝ տարբեր կազմակերպությունների, պետական մարմինների, գերատեսչությունների, տնտեսվարող սուբյեկտների ղեկավարների, աշխատակիցների և այլ մարմինների հետ,
- Իրականացնել Ընկերության ապահովագրական առաջարկների, պոտենցիալ հաճախորդներին ուղղված գրությունների նախապատրաստում և ներկայացում,
- Ներգրավել նոր հաճախորդներ, վերջիններիս հետ վարել պայմանագրերի կնքման գործընթացը,
- Առաջարկել նոր պորդուկտներ և այլ հավելյալ/ընդլայնված ծառայություններ առկա հաճախորդներին,
- Շարունակական աշխատել առկա հաճախորդների հետ, ապահովել պայմանագրերի վերակնքումները,
- Անմիջական ղեկավարին ներկայացնել ընթացիկ և ապահովագրական գործունեության արդյունավետության բարձրացման և կանոնակարգման առաջարկներ,
- Սահմանված կարգով և ժամկետներում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարականները։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- Ապահովագրական գործի, ապահովագրական օրենսդրության իմացությունը ցանկալի է,
- Բժշկական գիտելիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- Գործարար նամակագրության իրականացման ունակություն,
- Հաճախորդների հետ աշխատելու ունակություն, ճկունություն և վճռականություն,
- Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և կազմակերպչական ձիրք,
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@imnairi.am էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով B2B վաճառքի մասնագետ:
Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: