Զանգերով վաճառքի մասնագետ

Employment
Full-time
Found by finjob
13.10.2026
Last confirmed at source
14.10.2026 (3 h ago)

Աշխատանքի նկարագրություն

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական Ընկերությունը, լինելով առաջին ապահովագրական ընկերությունը Հայաստանում և հանդիսանալով ոլորտի առաջատար, շարունակում է համալրել վաճառքի թիմը և աշխատանքի է հրավիրում նպատակասլաց և մոտիվացված մասնագետների՝ զանգերով վաճառքի մասնագետի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։

Աշխատանքային պարտականություններ

  • Ելքային զանգերի միջոցով առկա և նոր պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել Ընկերության ծառայությունները և պրոդուկտները և իրականացնել վաճառք
  • Տրամադրել համապատասխան խորհրդատվություն, խթանել հաճախորդների հետաքրքրվածությունը ՝ հասկանալով նրանց հատուկ կարիքները, նախասիրությունները և, ըստ անհրաժեշտոթյան, իրականացնել հանդիպումներ,
  • Հետևել հաճախորդների հարցումներին, անհրաժեշտ տվյալները գրանցել Ընկերությունում կիրառվող ավտոմատացված համակարգչային ծրագիր,
  • Ստեղծել հաճախորդների տվյալների բազա և վարել
  • Լինել տեղեկացված ոլորտի միտումների, շուկայական պայմանների և մրցակիցների առաջարկների վերաբերյալ,
  • Սահմանված կարգով և ժամկետներում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարականները։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսերի ուսանող,
  • հաղորդակցման ունակություն և կազմակերպչական ձիրք,
  • կորպորատիվ նամակագրություն վարելու հմտություններ,
  • ճկունություն և պատասխանատվության զգացում,
  • արագ սովորելու և ընկալելու ունակություն,
  • թիմայնություն և անընդհատ զարգացման ձգտում,
  • MS Excel ծրագրի իմացություն։

Լրացուցիչ տեղեկություն

Գրաֆիկ՝ ամբողջ դրույք։

Աշխատավարձը՝ բաղկացած ֆիքսված և գործարքային մասերից,

մինչև 350,000 ամսական եկամուտի հնարավորություն

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@imnairi.am էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «Զանգերով վաճառքի մասնագետ»:

Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: