Սպասարկման մասնագետ (Անձնական հատուցումներ)

Employment
Full-time
Deadline
31.10.2026
Found by finjob
13.10.2026
Last confirmed at source
13.10.2026 (11 h ago)

Աշխատանքի նկարագրություն

INGO ապահովագրական ընկերությունը փնտրում է պարտաճանաչ և բանիմաց մասնագետի Անձնական հատուցումների սպասարկման մասնագետի պաշտոնում աշխատելու համար:

Աշխատանքային պարտականություններ

  • Հաճախորդների սպասարկում, երաշխիքների ծրագրային ձևակերպում և տրամադրում,
  • Հաճախորդների այցերի կազմակերպում բժշկական կենտրոններ,
  • Հաճախորդների հայտերի վերաբերյալ` պայմանագրից ելնելով, տարաբնույթ տեղեկությունների տրամադրում,
  • Դիմում-հայտերի կարգավորում,
  • Հայտային փաթեթների ստուգում,
  • Հաճախորդին ուղարկվող եզրակացությունների կազմում, ստուգում և ուղարկում, վճարման մասին ծանուցումների ուղարկում,
  • Բժշկական կենտրոնների հետ ընթացիկ հարցերի պարզաբանում,
  • Այլ ընթացիկ հրահանգների կատարում՝ տրված իր ղեկավարության կողմից։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel),
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Արդյունավետ և կազմակերպված աշխատելու և արագ կողմնորշվելու ունակություն,
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն։

Լրացուցիչ տեղեկություն

Խնդրում ենք ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@ingoarmenia.am էլ. հասցեին՝ թեմայի դաշտում նշելով «Սպասարկման մասնագետ»։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին հետաքրքրության համար. միայն համապատասխան թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։