Սպասարկման մասնագետ (Անձնական հատուցումներ)
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Վերջնաժամկետ
- 31.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
Աշխատանքի նկարագրություն
INGO ապահովագրական ընկերությունը փնտրում է պարտաճանաչ և բանիմաց մասնագետի Անձնական հատուցումների սպասարկման մասնագետի պաշտոնում աշխատելու համար:
Աշխատանքային պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում, երաշխիքների ծրագրային ձևակերպում և տրամադրում,
- Հաճախորդների այցերի կազմակերպում բժշկական կենտրոններ,
- Հաճախորդների հայտերի վերաբերյալ` պայմանագրից ելնելով, տարաբնույթ տեղեկությունների տրամադրում,
- Դիմում-հայտերի կարգավորում,
- Հայտային փաթեթների ստուգում,
- Հաճախորդին ուղարկվող եզրակացությունների կազմում, ստուգում և ուղարկում, վճարման մասին ծանուցումների ուղարկում,
- Բժշկական կենտրոնների հետ ընթացիկ հարցերի պարզաբանում,
- Այլ ընթացիկ հրահանգների կատարում՝ տրված իր ղեկավարության կողմից։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel),
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Արդյունավետ և կազմակերպված աշխատելու և արագ կողմնորշվելու ունակություն,
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն։
Լրացուցիչ տեղեկություն
Խնդրում ենք ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@ingoarmenia.am էլ. հասցեին՝ թեմայի դաշտում նշելով «Սպասարկման մասնագետ»։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին հետաքրքրության համար. միայն համապատասխան թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։