ՀՀ ֆինանսների նախարարության սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
- Address
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
- Employment
- Contract
- Published
- 09.10.2026
- Deadline
- 14.10.2026
- Found by finjob
- 13.10.2026
- Last confirmed at source
- 14.10.2026 (3 h ago)
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության կանոնադրությամբ սահմանված սոցիալական և առողջապահական ոլորտների բյուջետային ծրագրավորման կազմակերպման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ուղղությամբ վերլուծությունների և կանխատեսումների իրականացում, մասնակցություն վարչության գործառույթներից բխող աշխատանքների կազմակերպմանը և իրականացմանը:
Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից 12 ամիս ժամկետով։
Փորձագետի պարտականությունները
- Բյուջետային գործընթացի շրջանակներում համապատասխան գործառույթների իրականացում (պետական կառավարման մարմինների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ներառյալ բյուջետային ֆինանսավորման) հայտերի կազմման և անհրաժեշտ հաշվարկների կատարման համար մեթոդական ցուցումների մշակման աշխատանքներին մասնակցություն, սոցիալական և առողջապահական գծով ոլորտային նախարարությունների կողմից իրականացվող «1011. Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն», «1088. Զբաղվածության ծրագիր», «1117. Սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ» և «1145. Կանանց հիմնահարցեր, ընտանեկան և կենցաղային բռնության և մարդկանց թրաֆիքինգի զոհերին աջակցություն» ծրագրերի գծով ներկայացված բյուջետային ֆինանսավորման հայտերի վերլուծություն, ՀՀ պետական բյուջեի ելքերի ֆինանսական ծրագրավորում և բյուջետային փաթեթի ամբողջական փաստաթղթի ամփոփում ու ներկայացում),
- ՀՀ պետական բյուջեով նախատեսվող ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
- Միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների, Նախարարության այլ ստորաբաժանումների գրություններում բարձրացվող տարբեր հարցերի, ինչպես նաև ստացված իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի (տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ) ներկայացման, արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշիվների ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքների իրականացում:
Փորձագետին ներկայացվող պահանջները
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտի առնվազն բակալավրի որակավորմամբ,
- Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա փորձ կամ երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ տնտեսագիտության բնագավառի առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ,
- Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներ),
- Թիմային աշխատանքի ունակություն,
- Տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
- Տնտեսական վերլուծությունների և հետազոտությունների իրականացման ունակություն,
- Հաշվետվությունների ու շնորհանդեսների կազմման և ներկայացման ունակություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, Excel, PowerPoint):
Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի հոկտեմբերի 9-14-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-ից 12։30-ը և 14։30-ից 16։30-ը։
Աշխատանքի վայրը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, էլ. փոստ secretariat@minfin.am:
Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
- Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
- Հարցազրույցը։
Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում գլխավոր քարտուղարի անունով (ձևը լրացվում է տեղում).
- Հայտարարություն (ձևը լրացվում է տեղում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի«Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.
- Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)պատճենները.
- Արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
- Աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) պատճենը.
- Անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենները.
- Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի:
Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010, ք. Երևան, Մելիք Ադամյան 1, 149 սենյակ հեռ.` 011800104:
ՀՐԱՄԱՆ