Գլխավոր մասնագետ

Address
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք Ադամյան 1։
Department
Ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչություն
Experience
2+ years · Senior
Salary
267 072 AMD
Published
16.11.2026
Deadline
23.11.2026
Found by finjob
16.11.2026
Last confirmed at source
22.11.2026 (10 h ago)
New jobs on TelegramFollow the Telegram channel and hear about new jobs first@finjobam

Ենթակա և հաշվետու է

Վարչության գլխավոր մասնագետը անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Վարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության գլխավոր մասնագետներից մեկը կամ Վարչության ավագ մասնագետներից մեկը:

Աշխատավայր

Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք Ադամյան 1։

Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

  1. իրականացնում է սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի կառավարման վերաբերյալ իրավական ակտերի մշակման աշխատանքները.
  1. իրականացնում է սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի կառավարման նպատակով պետական մարմիններից և այլ աղբյուրներից տվյալների ստացման և պահպանման աշխատանքները.
  1. իրականացնում է ստացված տեղեկատվության հիման վրա կատարված գնահատումների արդյունքում սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի բացահայտման, դասակարգման, յուրաքանչյուր ռիսկի նյութականացման հավանականության գնահատման և հնարավոր ֆիսկալ ծախսերի հաշվարկման աշխատանքները.
  1. իրականացնում է սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի գնահատման նպատակով ֆինանսական և վիճակագրական վերլուծությունների իրականացման, համապատասխան գնահատման մոդելների մշակման և ընթացիկ օգտագործման աշխատանքները.
  1. իրականացնում է բացահայտված սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի նյութականացման հավանականության գնահատման և հնարավոր բացասական ազդեցության նվազեցման (զսպման) առաջարկների ձևավորման և ներկայացման աշխատանքները.
  1. իրականացնում է բացահայտված սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի վերաբերյալ հաշվետվողականության ապահովման և բյուջետային փաստաթղթերում ներառման աշխատանքները.
  1. իրականացնում է սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի կառավարման հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության աշխատանքները.
  1. իրականացնում է սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի գնահատման միջազգային փորձի ուսումնասիրությունը և վերջիններիս տեղայնացման աշխատանքները.
  1. իրականացնում է Վարչության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրության, դրանց հիման վրա առաջարկությունների և եզրակացությունների տրամադրման աշխատանքները:

Իրավունքները

  • սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի վերլուծության, արդյունքների գնահատման և զարգացման ուղիների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու նպատակով տարբեր աղբյուրներից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն.
  • Նախարարության տարբեր ստորաբաժանումներից պահանջել անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ՝ Վարչությանը հասցեագրված գրություններին դիրքորոշում ներկայացնելու համար.
  • սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի վերլուծության վերաբերյալ իրավական ակտերի, զարգացման ծրագրերի մշակման համար համապատասխան մարմիններից, պաշտոնատար անձանցից սահմանված կարգով պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
  • կազմակերպել սպեցիֆիկ ֆիսկալ ազդեցություն ենթադրող խնդիրների լուծման շուրջ Նախարարության տարբեր ստորաբաժանումների, համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ մասնագիտական քննարկումներ, պահանջել ամբողջական տեղեկատվություն, ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ.
  • ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված աշխատանքներն իրականացնելու համար մասնակցել համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների մասնակցությամբ խորհրդակցություններին.
  • այլ պետությունների սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի վերլուծության գործառույթները կարգավորող և իրականացնող կազմակերպությունների ու պետական կառավարման մարմինների հետ գործնական կապեր հաստատելու համար ներկայացնել առաջարկություններ՝ աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
  • մասնակցել միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գիտաժողովներին, սեմինարներին և ներկայացնել առաջարկություններ:

Պարտականությունները

  • ներկայացնել առաջարկություններ սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի վերլուծության, արդյունքների գնահատման և զարգացման ուղիների վերաբերյալ.
  • մշակել սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի վերլուծության մոդելներ, իրականացնել ներդրման և շարունակական սպասարկման աշխատանքները.
  • ուսումնասիրել համաշխարհային և ՀՀ տնտեսությունում, մասնավորապես՝ սպեցիֆիկ ֆիսկալ ազդեցություն ենթադրող իրադարձությունները և գնահատել վերջիններիս ֆիսկալ ազդեցությունները.
  • մշակել ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրի միջոցառումների և աշխատանքային պլան.
  • ներկայացնել առաջարկներ այլ պետությունների սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի վերլուծության գործառույթները կարգավորող և իրականացնող կազմակերպությունների ու պետական կառավարման մարմինների հետ գործնական կապերի հաստատման վերաբերյալ.
  • ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության կառավարությունից, պետական մարմիններից և միջազգային կազմակերպություններից ստացված գրությունների, իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, եզրակացությունների, քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը և ներկայացնել արդյունքների վերաբերյալ մասնագիտական առաջարկություններ:

Կրթություն, որակավորման աստիճանը

Ուղղություն: ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

Ոլորտ: ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուղղություն: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոլորտ: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ենթաոլորտ: Տնտեսագիտություն

Ուղղություն: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոլորտ: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ենթաոլորտ: Միջոլորտային մասնագիտություններ

Ուղղություն: ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ոլորտ: ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ։

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ժամանակի կառավարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում

Հիմնական Աշխատավարձի Չափ

267,072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ

Անձնային Որակներ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։mariam.ter-hovhannesyan@minfin.am

Էլեկտրոնային հասցե

mariam.ter-hovhannesyan@minfin.am

Հեռախոսահամար

011-80-01-04