Գլխավոր մասնագետ
- City
- Yerevan
- Address
- Հայաստան ք․ Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք -Ադամյան 1
- Department
- Պետական պարտքի կառավարման վարչություն / Գործառնական բաժին
- Experience
- 2+ years · Senior
- Salary
- 267 072 AMD
- Published
- 18.11.2026
- Deadline
- 25.11.2026
- Found by finjob
- 18.11.2026
- Last confirmed at source
- 22.11.2026 (14 h ago)
Ենթակա և հաշվետու է
Բաժնի գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը կամ Բաժնի ավագ մասնագետը:
Աշխատավայր
Հայաստան ք․ Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք -Ադամյան 1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունների ու պայմանների հետազոտումը.
- իրականացնում է կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրի իրագործումը և ներդրման դիտարկումը.
- իրականացնում է պետական և մասնավոր մարմինների, ներդրողների, միջազգային վարկանշային ընկերությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքները.
- իրականացնում է պետական պարտատոմսերի, ինչպես նաև ֆինանսական շուկաների այլ հատվածներում տեղի ունեցող զարգացումների դիտարկումը և համապատասխան ֆինանսական գործիքների կիրառումը.
- իրականացնում է ներդրողների տարբեր խմբերի բացահայտման և դրանց պահանջներին համապատասխան հաշվետվությունների ներկայացման աշխատանքները.
- իրականացնում է ներդրողների ներկայացրած հաշվետվությունների, վերլուծությունների, հաղորդագրությունների, կարծիքների, առաջարկությունների ամփոփման աշխատանքներ:
- իրականացնում է պարտատոմսերի տեղաբաշխման նոր եղանակների և ֆինանսական նոր գործիքների նախագծման, պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաների զարգացմանը նպատակաուղղված առաջարկությունների և ծրագրերի ներկայացման, հայեցակարգերի և ուղեցույցերի մշակման աշխատանքները.
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական պարտքի վերաբերյալ հաշվետվությունների և տեղեկանքների պատրաստման աշխատանքները։
Իրավունքները
- առաջնային և երկրորդային շուկաներում ներդրողների վարքագծի գնահատման համար համապատասխան մարմիններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն.
- ներդրողների համար հաղորդագրությունների, հաշվետվությունների, շնորհանդեսային նյութերի և այլ հաղորդակցման փաստաթղթերի ստեղծման համար ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
- իրազեկման արշավների, ներդրողների հետ հանդիպումների, զանգերի կազմակերպման համար ունենալ հեռահաղորդակցության անհրաժեշտ միջոցներ.
- պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման համար համապատասխան մարմիններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն.
- այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից և Նախարարության այլ ստորաբաժանումներից ստանալ իր պարտականությունների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր:
Պարտականությունները
- հետազոտել պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություններն ու պայմանները (դրանց ուղիների, սահմանաքանակների և տրամադրման այլ պայմանների) և ներկայացնել առաջարկություններ ֆինանսական միջոցների ներգրավման քաղաքականության վերաբերյալ.
- մշտադիտարկել պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաներում առաջնային դիլերների վարքագիծը, ամփոփել և ներկայացնել առաջարկություններ վարքագծի գնահատման, առաջնային դիլերի կարգավիճակ շնորհելու կամ այդ կարգավիճակից զրկելու վերաբերյալ.
- օժանդակել պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաների զարգացման ծրագրերի մշակման և նոր գործիքների նախագծման աշխատանքներին. ներկայացնել ուղենշային պարտատոմսերի իրացվելիության բարձրացման և փոխանակման, հետգնման տեխնիկայի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ.
- կատարել առաջնային դիլերների, ֆինանսական շուկայի այլ մասնակիցների և ներքին ու արտաքին այլ ներդրողների հետ հանդիպումների նախապատրաստական աշխատանքներ.
- օժանդակել պետական պարտքի վերաբերյալ հաշվետվությունների և տեղեկանքների պատրաստման աշխատանքներին.
- մշտադիտարկել ներքին և արտաքին ֆինանսական շուկաները, ներդրողների վարքագիծը.
- հարաբերություններ ստեղծել ներքին և արտաքին ֆինանսական շուկաների ներդրողների հետ.
- նախագծել ներդրողների հետ հարաբերությունների հայեցակարգը.
- բացահայտել ներդրողների տարբեր խմբերը և դրանց պահանջներին համապատասխան ներկայացնել հաշվետվություններ.
- ներդրողներին տրամադրել տեղեկություններ պետական պարտքի կառավարման ոլորտի գործառնական փոփոխությունների վերաբերյալ.
- ներդրողների համար պատրաստել մամուլի հաղորդագրություններ, հաշվետվություններ, շնորհանդեսային նյութեր և այլ հաղորդակցման փաստաթղթեր, կազմակերպել միջոցառումներ.
- ուսումնասիրել ներդրողների ներկայացրած հաշվետվությունները, վերլուծությունները, հաղորդագրությունները, կարծիքները, առաջարկությունները և ներկայացնել Բաժնի պետին.
- Նախարարության կայքէջի համապատասխան ենթաբաժնի թարմացման նպատակով տրամադրել տեղեկատվություն.
- պատրաստել վճարման և պետական պարտատոմսերի փոխանցման հանձնարարագրեր.
- նախապատրաստել իրազեկման արշավներ, նախաձեռնել ներդրողների հետ հանդիպումներ և զանգեր:
Կրթություն, որակավորման աստիճանը
Բնագավառ: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ոլորտ: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մասնագիտություն: Տնտեսագիտություն
Բնագավառ: ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ
Ոլորտ: ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Բնագավառ: ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ոլորտ: ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսական բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում։
Գործունեության ազդեցությունը
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:
Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան մարմնի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս համապատասխան մարմնի ներսում և համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:
Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
Բնագավառներ
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
- Բանակցությունների վարում
- Փոփոխությունների կառավարում
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
- Ժամանակի կառավարում
- Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
- Փաստաթղթերի նախապատրաստում
- Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
- Խնդրի լուծում
- Հաշվետվությունների մշակում
- Բարեվարքություն
- Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
- Ծրագրերի մշակում
Հիմնական Աշխատավարձի Չափ
267,072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ
Անձնային Որակներ
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։
Էլեկտրոնային հասցե
mariam.ter-hovhannisyan@minfin.am
Հեռախոսահամար