Գլխավոր մասնագետ

Address
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք Ադամյան 1։
Department
Տնտեսական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչություն / Ենթակառուցվածքային ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժին
Experience
2+ years · Senior
Salary
267 072 AMD
Published
16.11.2026
Deadline
23.11.2026
Found by finjob
16.11.2026
Last confirmed at source
22.11.2026 (10 h ago)
New jobs on TelegramFollow the Telegram channel and hear about new jobs first@finjobam

Ենթակա և հաշվետու է

Բաժնի գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը։

Աշխատավայր

Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք Ադամյան 1։

Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

  • իրականացնում է ենթակառուցվածքային ոլորտների (այսուհետ՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակ) մասով առաջիկա տարվա բյուջետային գործընթացի կազմակերպման աշխատանքները, այդ թվում՝ պետական և համայնքների բյուջեների կազմման համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների ձևերի ու դրանք ներկայացնելու կարգերի տրամադրումը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին.
  • համագործակցելով Նախարարության այլ ստորաբաժանումների հետ իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերի ձևավորման բնագավառում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների աշխատանքների կատարման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի և դրանից բխող Նախարարության ստորաբաժանումների աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատող Նախարարի հրամանի նախագծի մշակման աշխատանքները.
  • իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծի մշակման և միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծերի ամբողջական փաստաթղթի ամփոփման ու ներկայացման աշխատանքները.
  • իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է hանրային իշխանության մարմիններից առաջիկա բյուջետային տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերի ստացման, դրանց վերլուծության, գնահատման և առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ելքերի ֆինանսական ծրագրավորման (ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների մասով) և առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
  • իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախնական ցուցանիշների ծրագրավորման աշխատանքները.
  • իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա տարվա բյուջետային ուղերձի կազմման աշխատանքները.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության առաջիկա տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի և դրանից բխող Նախարարության ստորաբաժանումների աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատող Նախարարի հրամանի նախագծի մշակման աշխատանքները.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից Հայաստանի Հանրապետության կառավարության և Վարչապետի որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում' Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով պետական բյուջեից հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարի նվազագույն չափի հաշվարկման աշխատանքները.
  • իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային հաշվետվությունների վերաբերյալ դիտարկումների ներկայացման աշխատանքները.
  • իրականացնում է Նախարարության դիրքորոշման ձևավորման նպատակով միջազգային կազմակերպությունների, հանրային իշխանության մարմինների, Նախարարության այլ ստորաբաժանումների գրություններում բարձրացվող՝ իր իրավասությանը վերաբերող տարբեր հարցերի, ինչպես նաև ստացված իրավական ակտերի նախագծերի (այդ թվում, ռազմավարական բնույթի փաստաթղթերի) մասին առաջարկությունների մշակման աշխատանքները.
  • իրականացնում է ենթակառուցվածքային ոլորտների ծախսային քաղաքականություններին վերաբերվող վերլուծությունների, առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
  • իրականացնում է իրեն վերապահված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, այլ փաստաթղթերի մշակման, ինչպես նաև դրանց վերաբերյալ գործընկեր հանրային իշխանության մարմինների հետ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման ուղղությամբ համագործակցության աշխատանքները։

Իրավունքները

  • իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում հանդես գալ առաջարկություններով¸ ներկայացնել կարծիքներ¸ եզրակացություններ.
  • պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ներառյալ առաջիկա բյուջետային տարվա ֆինանսավորման) հայտերի վերլուծություն և պետական բյուջեի ելքերի ֆինանսական ծրագրավորում (ներառյալ եռամսյակային) իրականացնելու կապակցությամբ՝ համապատասխան մարմիններից պահանջել հիմնավորումներ, մասնագիտական կարծիքներ, փաստաթղթեր և լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև համապատասխան պետական կառավարման մարմինների հետ կազմակերպել խնդիրների լուծման շուրջ աշխատանքային, մասնագիտական քննարկումներ.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ համագործակցել Նախարարության այլ ստորաբաժանումների հետ՝ մասնագիտական կարծիքներ, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ տեղեկատվություն և լրացուցիչ նյութեր ստանալու համար:

Պարտականությունները

  • մասնակցել պետական կառավարման մարմինների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ներառյալ առաջիկա բյուջետային տարվա ֆինանսավորման) հայտերի կազմման և անհրաժեշտ հաշվարկների կատարման համար ձևերի և դրանց ներկայացման մեթոդական ցուցումների և ուղեցույցների մշակման աշխատանքներին.
  • մասնակցել ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ պետական բյուջեի նախագծերի ձևավորման բնագավառում հանրային իշխանության մարմինների աշխատանքների կատարման ժամանակացույցը սահմանող ՀՀ վարչապետի որոշման նախագծի և դրանից բխող Նախարարության ստորաբաժանումների աշխատանքների կատարման ժամանակացույցը սահմանող Նախարարի հրամանի նախագծի մշակման աշխատանքներին.
  • իրականացնել ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման և փաստաթղթի ամփոփման և ներկայացման աշխատանքները.
  • վերլուծել հանրային իշխանության մարմիններից ստացված պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը և իրականացնել առաջիկա տարվա` ՀՀ պետական բյուջեի ելքերի ֆինանսական ծրագրավորում (ներառյալ եռամսյակային) և նախագծերի համապատասխան մասերի ամփոփման ու ներկայացման աշխատանքները.
  • նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, զեկուցագրեր և գրություններ, ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը.
  • իրականացնել ՀՀ պետական բյուջեով նախատեսվող ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքները:

Կրթություն, որակավորման աստիճանը

Ուղղություն: ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

Ոլորտ: ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուղղություն: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոլորտ: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ենթաոլորտ: Տնտեսագիտություն

Ուղղություն: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոլորտ: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ենթաոլորտ: Միջոլորտային մասնագիտություններ

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ժամանակի կառավարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում

Հիմնական Աշխատավարձի Չափ

267,072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ

Անձնային Որակներ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։

Էլեկտրոնային հասցե

mariam.ter-hovhannesyan@minfin.am

Հեռախոսահամար

011-80-01-04