Ավագ մասնագետ

Address
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1
Department
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Experience
1+ year · Senior
Salary
221 312
Published
16.11.2026
Deadline
23.11.2026
Found by finjob
16.11.2026
Last confirmed at source
22.11.2026 (10 h ago)
New jobs on TelegramFollow the Telegram channel and hear about new jobs first@finjobam

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է ֆինանսների նախարարի (այսուհետ՝ Նախարար) մամուլի քարտուղարին:

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ մասնագետներից մեկը:

Աշխատավայր

Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1

Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

  1. իրականացնում է մամուլի հաղորդագրությունների, պարզաբանումների ու հայտարարությունների պատրաստումը և տարածումը.
  2. իրականացնում է Նախարարության պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուստառադիոհաղորդումներում առաջակությունների ներկայացումը և դրանց կատարման ապահովումը.
  3. իրականացնում է Նախարարության գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցների նյութերի ամփոփումը և վերլուծումը, օրվա մամուլի տեսության պատրաստումը.
  4. Նախարարի մամուլի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է Նախարարության պաշտոնատար անձանց զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մասին ծանուցումը և, անհրաժեշտության դեպքում, դրանց օպերատիվ արձագանքի ապահովումը.
  5. իրականացնում է Նախարարության գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ Նախարարի և այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսների, հարցազրույցների, ճեպազրույցների կազմակերպումը և անցկացումը.
  6. Նախարարի մամուլի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների կազմակերպումը, այդ թվում՝ Նախարարի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ.
  7. մասնակցում է Նախարարությունում անցկացվող նիստերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին.
  8. իրականացնում է Նախարարության պաշտոնական կայքի (www.minfin.am) տեղեկատվական սպասարկման գործընթացը.
  9. Նախարարի մամուլի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է մշակվող իրավական ակտերի նախագծերի լուսաբանման ու հանրային քննարկման կազմակերպումը e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում.
  10. իրականացնում է տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվությունը տնօրինողի պարտականությունների իրականացման ապահովումը, տեղեկություն փնտրողին մատչելի ձևով տեղեկության տրամադրման կարգի, պայմանների և ձևերի բացատրումը, ստացված հարցումների վիճակագրական և ամփոփ տվյալների մշակումը.
  11. իրականացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման արդյունքների մասին օրենքով սահմանված կարգով հասարակությանը տեղեկացումը.
  12. իր առջև դրված խնդիրները պատշաճ իրականացնելու համար համագործակցում է Նախարարության և այլ հանրապետական գործադիր մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ:

Իրավունքները

  • Նախարարության գործունեության պատշաճ լուսաբանման կազմակերպման նպատակով Նախարարության ստորաբաժանումներից ստանալ անհրաժեշտ տեղեկանքներ և հաշվետվություններ, ինչպես նաև մշակվող իրավական ակտերի նախագծերը.
  • քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման արդյունքների մասին ստանալ տեղեկատվություն.
  • Նախարարության այլ ստորաբաժանումներից պահանջել տեղեկատվություն Նախարարության ներսում և Նախարարությունից դուրս լուսաբանման ենթակա միջոցառումների մասին.
  • անհրաժեշտ տպագիր մամուլի՝ թերթերի, ամսագրերի ծառայությունների հասանելիություն:

Պարտականությունները

  • իր իրավասությունների շրջանակներում պատրաստում է մամուլի հաղորդագրություններ, պարզաբանումներ, հայտարարություններ, ապահովում դրանց տարածումը, իրականացնում է ԶԼՄ մոնիթորինգի վերլուծություն, ինչպես նաև Նախարարության գործունեության հանրային իրազեկման վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ և ապահովում կատարումը.
  • Նախարարի մամուլի քարտուղարի հանձնարարությամբ՝ ծանուցում է Նախարարության պաշտոնատար անձանց ԶԼՄ-ներում տեղ գտած կարևոր նյութերի մասին և, անհրաժեշտության դեպքում, ապահովում դրանց օպերատիվ արձագանքումը՝ հարցազրույցների, մամուլի ասուլիսների, ճեպազրույցների կազմակերպման միջոցով.
  • ապահովում է Նախարարի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների կազմակերպումը, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումների իրականացումը.
  • ապահովում է Նախարարության պաշտոնական կայքի (www.minfin.am) տեղեկատվության պատշաճ ժամկետներում թարմացումը, բովանդակության մատչելիությունը, Նախարարության կողմից մշակվող իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման կազմակերպումը e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում.
  • ապահովում է տեղեկություն փնտրողին մատչելի ձևով տեղեկության տրամադրման կարգի, պայմանների և ձևերի բացատրումը, ստացված հարցումների վիճակագրական և ամփոփ տվյալների մշակումը, քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման արդյունքների մասին հասարակությանը տեղեկացումը.
  • աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ համագործակցում է այլ հանրապետական գործադիր մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ:

Կրթություն, որակավորման աստիճանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակության իրազեկման կամ հասարակայնության հետ կապերի կամ մամուլի հետ կապերի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան մարմնի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս համապատասխան մարմնի ներսում և համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Փոփոխությունների կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում

Հիմնական Աշխատավարձի Չափ

221,312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու)

Անձնային Որակներ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։

Էլեկտրոնային հասցե

mariam.ter-hovhannisyan@minfin.am

Հեռախոսահամար

011-80-01-04