Վաճառքի մենեջեր, Շենգավիթ
- Զբաղվածություն
- Պայմանագրային
- Վերջնաժամկետ
- 15.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
Ժպտերես, լավատես ու նպատակասլաց թեկնածուներին հրավիրում ենք միանալ մեր մեծ թիմին
Պարտականությունները
Ապահովագրական պայմանագրերի կնքում
Հաճախորդներին ապահովագրության վերաբերյալ խորհրդատվության տրամադրում
Ապահովագրական պայմանագրերի վերակնքման գործընթացի իրականացում և վերահսկում
Վաճառքի պլանների կատարում
Հաշվետվությունների ներկայացում մասնաճյուղի տնօրենին
Պահանջները
Բարձրագույն կրթություն
Վաճառքների/սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
Հաղորդակցվելու գերազանց ունակություն
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
MS Office փաթեթի /մասնավորապես Word, Excel/ լավ իմացություն
Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
Սովորելու ցանկություն և ունակություն
Ընկերության կողմից տրամադրվող արտոնություններ
Բժշկական ապահովագրություն փորձաշրջանից հետո
Ընկերության պրոդուկտներից մինչև 30% զեղչով օգտվելու հնարավորություն /աշխատակիցների և ընտանիքի անդամների համար/
24 /20+4/ աշխատանքային օր ամենամյա արձակուրդ
Վճարվող Day off-եր՝ եռամսյակի ընթացքում մինչև 3 օր
Կորպորատիվ սակագներով բանկային և հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն
Կորպորատիվ սակագներով մարզասրահներից օգտվելու հնարավորություն
Կորպորատիվ ուսուցման համակարգ /ընկերության կորպորատիվ թրեյներների կողմից կազմակերպվող դասընթացներ/
Մասնագիտական թրեյնինգներին մասնակցելու հնարավորություն /դրսի մասնագետների կողմից անցկացվող դասընթացներ/
Մասնագիտական ուսուցման և որակավորման քննությունների հատուցման հնարավորություն
Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն
Ֆինանսական աջակցություն աշխատակիցների ամուսնության, երեխաների ծննդյան և այլն կապակցությամբ
Լրացուցիչ տեղեկատվություն
Հաստիքային աշխատանք Հայաստանի ամենախոշոր ապահովագրական ընկերությունում
Կայուն աշխատավարձ + բոնուսներ պլանների կատարման համար
Մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն ընկերության տարբեր մասնաճյուղերում և ստորաբաժանումներում: