Կորպորատիվ հաճախորդների հետ փոխհարաբերությունների մենեջեր
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Վերջնաժամկետ
- 31.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (11 ժամ առաջ)
Միացի՛ր մեր թիմին և զարգացիր ապահովագրական ոլորտում՝ աշխատելով կորպորատիվ հաճախորդների հետ։
Ի՞նչ ես անելու
- Կվարես բանակցություններ և հանդիպումներ կորպորատիվ հաճախորդների ու գործընկերների հետ։
- Կտրամադրես խորհրդատվություն ապահովագրական պրոդուկտների և սակագների վերաբերյալ։
- Կհասկանաս հաճախորդի հիմնական ռիսկերը և կբացահայտես նրա հետ ապահովագրական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։
- Կիրականացնես ռիսկերի նախնական գնահատում (underwriting) և կկազմակերպես մինչապահովագրական զննումներ։
- Կպատրաստես, կհամաձայնեցնես և կկնքես ապահովագրական պայմանագրեր։
- Կկառավարես գործող պորտֆելը՝ ապահովելով վերակնքումները և պայմանագրային փոփոխությունները։
- Կմասնակցես տենդերների, վաճառքների զարգացման և թվայնացման նախագծերին։
Ի՞նչ ենք ակնկալում
- Բարձրագույն կրթություն ֆինանսական ոլորտում՝ ապահովագրություն, ֆինանսեր, տնտեսագիտություն
- Ապահովագրական ոլորտում փորձ
- Ֆինանսական և բիզնես տեղեկատվությունը վերլուծելու ունակություն
- B2B վաճառքների փորձ, բանակցությունների, վաճառքի և հաղորդակցման ուժեղ հմտություններ
- Արագ կողմնորոշվելու, multitasking միջավայրում աշխատելու և թիմում արդյունավետ համագործակցելու կարողություն
- Հայերենի` գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
Ինչո՞ւ միանալ մեզ
Մենք առաջարկում ենք մասնագիտական աճ, զարգացող միջավայր և հետաքրքիր, հաստիքային աշխատանք եվրոպական ապահովագրական շուկայի մասը կազմող միակ հայաստանյան ապահովագրական ընկերությունում: Միացի՛ր մեր թիմին և զարգացիր ապահովագրական ոլորտում՝ աշխատելով խոշոր կորպորատիվ հաճախորդների հետ։
Լրացուցիչ տեղեկատվություն
Կայուն աշխատավարձ + բոնուսներ պլանների կատարման համար
Մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն ընկերության տարբեր մասնաճյուղերում և ստորաբաժանումներում:
Միացի՛ր մեր թիմին և զարգացիր ապահովագրական ոլորտում՝ աշխատելով կորպորատիվ հաճախորդների հետ։
Ընկերության կողմից տրամադրվող արտոնություններ
Բժշկական ապահովագրություն փորձաշրջանից հետո
Ընկերության պրոդուկտներից մինչև 30% զեղչով օգտվելու հնարավորություն /աշխատակիցների և ընտանիքի անդամների համար/
24 /20+4/ աշխատանքային օր ամենամյա արձակուրդ
Վճարվող Sick Day-եր՝ եռամսյակի ընթացքում մինչև 3 օր
Կորպորատիվ սակագներով բանկային և հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն
Կորպորատիվ սակագներով մարզասրահներից օգտվելու հնարավորություն
Կորպորատիվ ուսուցման համակարգ /ընկերության կորպորատիվ թրեյներների կողմից կազմակերպվող դասընթացներ/
Մասնագիտական թրեյնինգներին մասնակցելու հնարավորություն /դրսի մասնագետների կողմից անցկացվող դասընթացներ/
Մասնագիտական ուսուցման և որակավորման քննությունների հատուցման հնարավորություն
Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն
Ֆինանսական աջակցություն աշխատակիցների ամուսնության, երեխաների ծննդյան և այլն կապակցությամբ: