Փորձագետ / փորձագետի օգնական

Վերջնաժամկետ
01.11.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (10 ժամ առաջ)

Մենք փնտրում ենք փորձագետի /եթե ունեք համապատասխան լիցենզիա/ կամ փորձագետի օգնականի, ով կիրականացնի վնասված գույքի զննություն, կկազմի հիմնավորված եզրակացություններ և կդառնա ապահովագրական գործընթացի կարևոր օղակ։ Ձեր աշխատանքը կապահովի վնասների գնահատման ճշգրտությունն ու թափանցիկությունը։ Եթե տիրապետում եք տեխնիկական վերլուծությանը և ունեք մանրուքները նկատելու կարողություն, սա ձեր հնարավորությունն է։

Ինչով եք զբաղվելու

  • Իրականացնելու եք վնասված գույքի զննություն՝ տեղում կամ լուսանկարներով
  • Կատարված զննության հիման վրա կազմելու եք զննման ակտ՝ իրականացնելով փոխարինման և վերանորոգման դետալների ցանկի կազմում
  • Կազմելու եք վնասի չափի վերաբերյալ եզրակացություն
  • Հետևելու եք վերանորոգող կազմակերպությունների կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքների որակի և ժամկետների պահպանմանը
  • Ապահովագրական խարդախության դեպքեր հայտնաբերելիս գործը փոխանցելու եք անվտանգության ծառայություն
  • Կազմելու եք հաշվետվություններ և դրանք ներկայացնելու եք անմիջական ղեկավարին:

Անհրաժեշտ որակավորում

  • Բարձրագույն կրթություն /ցանկալի է տեխնիկական/
  • Փորձ մեքենաների վերանորոգման կամ նմանատիպ ոլորտներում
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Word, Excel-ի լավ իմացություն
  • Վարորդական վկայականի առկայություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Սթրեսակայունություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Սովորելու ցանկություն և ունակություն
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն և թիմայնություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարում և խնդիրներ լուծելու ունակություն
  • ԱՊՊԱ օրենքի իմացությունը ցանկալի է
  • ASWA ծրագրի իմացությունը ցանկալի է:

Ընկերության կողմից տրամադրվող արտոնություններ

Բժշկական ապահովագրություն փորձաշրջանից հետո

Ընկերության պրոդուկտներից մինչև 30% զեղչով օգտվելու հնարավորություն /աշխատակիցների և ընտանիքի անդամների համար/

24 /20+4/ աշխատանքային օր ամենամյա արձակուրդ

Վճարվող Sick Day-եր՝ եռամսյակի ընթացքում մինչև 3 օր

Կորպորատիվ սակագներով բանկային և հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն

Կորպորատիվ սակագներով մարզասրահներից օգտվելու հնարավորություն

Կորպորատիվ ուսուցման համակարգ /ընկերության կորպորատիվ թրեյներների կողմից կազմակերպվող դասընթացներ/

Մասնագիտական թրեյնինգներին մասնակցելու հնարավորություն /դրսի մասնագետների կողմից անցկացվող դասընթացներ/

Մասնագիտական ուսուցման և որակավորման քննությունների հատուցման հնարավորություն

Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն

Ֆինանսական աջակցություն աշխատակիցների ամուսնության, երեխաների ծննդյան և այլն կապակցությամբ:

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Liga Insurance · 5