Վաճառքի մասնագետ
- Վերջնաժամկետ
- 31.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (11 ժամ առաջ)
Մենք փնտրում ենք ակտիվ, նպատակասլաց և արդյունքին միտված մարդկանց, ովքեր պատրաստ են սովորել կամ արդեն իրականացնում են պրոֆեսիոնալ վաճառքներ, աշխատել մեծ նպատակների համար և դառնալ ֆինանսական ոլորտում վաճառքի լավագույն մասնագետներ։
Եթե սիրում եք մարդկանց հետ աշխատել, ունեք ազդեցիկ խոսք և ցանկանում եք մեծ հաջողություններ գրանցել վաճառքների ոլորտում, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։
💼 Աշխատանքային պարտականություններ
- Հաճախորդների ներգրավում և կարիքների բացահայտում
- Ապահովագրական ծառայությունների ներկայացում և խորհրդատվություն
- Վաճառքների իրականացում և պայմանագրերի կնքում
- Երկարաժամկետ համագործակցության պահպանում հաճախորդների հետ
- Վաճառքի պլանների իրականացում
🎯 Պահանջվող հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
- MS Office փաթեթի /մասնավորապես Word, Excel/ լավ իմացություն
- Հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ
- Վաճառքների նկատմամբ հետաքրքրվածություն
- Գրագետ և վստահ խոսք
- Արդյունքին միտված մտածելակերպ
- Սովորելու և զարգանալու ցանկություն
✅ Առավելություն կլինի
- Վաճառքների կամ հաճախորդների սպասարկման փորձը
- Ֆինանսական կամ ապահովագրական ոլորտի նկատմամբ հետաքրքրվածությունը
Ընկերության կողմից տրամադրվող արտոնություններ
Բժշկական ապահովագրություն փորձաշրջանից հետո
Ընկերության պրոդուկտներից մինչև 30% զեղչով օգտվելու հնարավորություն /աշխատակիցների և ընտանիքի անդամների համար/
24 /20+4/ աշխատանքային օր ամենամյա արձակուրդ
Վճարվող Sick Day-եր՝ եռամսյակի ընթացքում մինչև 3 օր
Կորպորատիվ սակագներով բանկային և հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն
Կորպորատիվ սակագներով մարզասրահներից օգտվելու հնարավորություն
Կորպորատիվ ուսուցման համակարգ /ընկերության կորպորատիվ թրեյներների կողմից կազմակերպվող դասընթացներ/
Մասնագիտական թրեյնինգներին մասնակցելու հնարավորություն /դրսի մասնագետների կողմից անցկացվող դասընթացներ/
Մասնագիտական ուսուցման և որակավորման քննությունների հատուցման հնարավորություն
Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն
Ֆինանսական աջակցություն աշխատակիցների ամուսնության, երեխաների ծննդյան և այլն կապակցությամբ
Լրացուցիչ տեղեկատվություն
Հաստիքային աշխատանք Հայաստանի ամենախոշոր ապահովագրական ընկերությունում
Կայուն աշխատավարձ + բոնուսներ պլանների կատարման համար
Մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն ընկերության տարբեր մասնաճյուղերում և ստորաբաժանումներում: