Միասնական մոնիթորինգային համակարգի ճարտարապետ
- Փորձ
- առնվազն 3 տարի
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
Միասնական մոնիթորինգային համակարգի ճարտարապետը պատասխանատու է Ընկերության միասնական մոնիթորինգային համակարգի աշխատանքների նախագծման և դիտարկելիության (Observability) ռազմավարության մշակման, ներդրման և շարունակական զարգացման համար։ Պաշտոնի հիմնական նպատակն է ապահովել Ընկերության ՏՏ ենթակառուցվածքների, ցանցերի, հավելվածների, API-ների, ինտեգրացիաների, բիզնես ծառայությունների և տվյալների բազաների ամբողջական, կենտրոնացված և շարունակական մշտադիտարկումը՝ ծառայությունների բարձր հասանելիությունը, խնդիրների վաղ հայտնաբերումը և դրանց նկատմամբ օպերատիվ արձագանքումն ապահովելու նպատակով։
Պարտականություններ
- Մշակել, ներդնել և շարունակաբար կատարելագործել Ընկերության միասնական մոնիթորինգի և դիտարկելիության ռազմավարությունը։
- Նախագծել և ներդնել միասնական մոնիթորինգի ճարտարապետություն՝ ապահովելով բոլոր կարևոր համակարգերի, ենթակառուցվածքների և ծառայությունների ամբողջական տեսանելիությունը։
- Ապահովել սերվերների, ցանցային սարքավորումների, տվյալների պահպանման համակարգերի, վիրտուալ միջավայրերի, տվյալների բազաների, հավելվածների, API-ների, ինտեգրացիաների և բիզնես ծառայությունների շարունակական մոնիթորինգը։
- Համագործակցել համակարգերի և ծառայությունների պատասխանատուների հետ՝ ապահովելով սահմանված KPI-ների, SLI-ների, SLO-ների, SLA-ների, ինչպես նաև ահազանգման (Alerting) կանոնների և շեմային արժեքների պարբերական վերանայումն ու արդիականացումը։
- Ապահովել իրական ժամանակի (Real-Time) մոնիթորինգի, վաղ հայտնաբերման, կանխարգելիչ վերահսկողության և էսկալացիայի գործընթացների շարունակական զարգացումն ու կատարելագործումը։
- Մշակել և պահպանել միասնական dashboard-ներ, հաշվետվություններ և վերլուծական ցուցիչներ՝ տեխնիկական և կառավարչական որոշումների աջակցման նպատակով։
- Մասնակցել նոր համակարգերի նախագծման և ներդրման փուլերին՝ սահմանելով մոնիթորինգի, դիտարկելիության և ահազանգման պարտադիր պահանջներ։
- Համագործակցել արտաքին մատակարարների և գործընկերների հետ՝ մոնիթորինգի լուծումների արդյունավետությունը, հուսալիությունը և ծածկույթը բարձրացնելու նպատակով։
Պահանջվող հմտություններ
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ենթակառուցվածքների, մոնիթորինգի, դիտարկելիության կամ համակարգերի շահագործման ոլորտում։
- Գործնական փորձ Zabbix, Grafana, Prometheus, Elastic Stack, VMware vCenter, Data Center Expert կամ համարժեք մոնիթորինգի և դիտարկելիության լուծումների հետ։
- Գիտելիքներ Linux և Windows սերվերների, ցանցերի, տվյալների բազաների, վիրտուալացման, պահուստավորման և ամպային տեխնոլոգիաների ոլորտներում։
- PowerShell, Bash, Python կամ այլ սկրիպտավորման լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։