Սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ (SMM)

Փորձ
առնվազն 3 տարի
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (10 ժամ առաջ)

Arca-ի մարքեթինգի թիմը փնտրում է ստեղծագործ, նախաձեռնող և արդյունքամետ SMM մասնագետի, ով պատասխանատու կլինի բրենդի սոցիալական մեդիայի հարթակների կառավարման, բովանդակության պլանավորման և ստեղծման, ինչպես նաև թվային հաղորդակցության արդյունավետության բարձրացման համար։

Մենք փնտրում ենք մասնագետի, ով հասկանում է տարբեր սոցիալական հարթակների առանձնահատկությունները, կարողանում է գաղափարները վերածել հետաքրքիր և հասկանալի բովանդակության և պատրաստ է իր ներդրումն ունենալ ազգային նշանակություն ունեցող բրենդի զարգացման մեջ։

Պարտականություններ

  • Մշակել և իրականացնել Arca-ի սոցիալական մեդիայի բովանդակության պլանը՝ բրենդի հաղորդակցման նպատակներին համապատասխան
  • Կառավարել Arca-ի սոցիալական մեդիայի հարթակները և ապահովել դրանց հետևողական ու ակտիվ վարումը
  • Գեներացնել գաղափարներ հրապարակումների, արշավների, տեսանյութերի և այլ թվային ձևաչափերի համար
  • Գրել և խմբագրել սոցիալական մեդիայի հրապարակումների տեքստեր՝ պահպանելով բրենդի հաղորդակցման ոճը
  • Ձևակերպել հստակ առաջադրանքներ և բրիֆեր դիզայներների, տեսանյութերի պատրաստման մասնագետների և այլ ներգրավված գործընկերների համար
  • Համակարգել սոցիալական մեդիայի համար նախատեսված վիզուալ և տեսանյութային բովանդակության պատրաստումը՝ հետևելով աշխատանքների որակին և ժամկետներին
  • Պլանավորել և իրականացնել սոցիալական մեդիայի համար միջոցառումների, նախագծերի և գործընկերային նախաձեռնությունների լուսաբանումը
  • Հետևել էջերի մեկնաբանություններին և հաղորդագրություններին, ապահովել պատշաճ ու ժամանակին արձագանք
  • Վերլուծել սոցիալական մեդիայի հիմնական ցուցանիշները, պատրաստել պարբերական հաշվետվություններ և ներկայացնել բովանդակության արդյունավետության բարձրացման առաջարկներ
  • Հետևել սոցիալական մեդիայի թրենդներին, մրցակիցների ակտիվությանը և միջազգային լավագույն փորձին՝ առաջարկելով Arca-ի համար կիրառելի նոր ձևաչափեր և լուծումներ
  • Մասնակցել մարքեթինգային արշավների մշակմանն ու իրականացմանը

Պահանջվող հմտություններ

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ SMM-ի կամ թվային մարքեթինգի ոլորտում
  • Սոցիալական մեդիայի հիմնական հարթակների, դրանց առանձնահատկությունների և բովանդակության ձևաչափերի խորքային իմացություն
  • Բովանդակության պլանավորման և սոցիալական մեդիայի էջերի ինքնուրույն կառավարման փորձ
  • Գրավոր հայերենի գերազանց իմացություն և տարբեր լսարանների ու հարթակների համար գրագետ, հետաքրքիր և ազդեցիկ տեքստեր ստեղծելու կարողություն
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Meta Ads Manager-ի մասնագիտական իմացություն և թվային գովազդային արշավների ինքնուրույն պլանավորման, գործարկման, օպտիմալացման ու արդյունքների վերլուծության փորձ
  • Սոցիալական մեդիայի հիմնական ցուցանիշների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման հմտություն
  • Ստեղծագործ մտածողություն և նոր գաղափարներ ու բովանդակային ձևաչափեր առաջարկելու նախաձեռնողականություն
  • Միաժամանակ մի քանի աշխատանք պլանավորելու, առաջնահերթություններ սահմանելու և ժամկետները պահպանելու կարողություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ և պատասխանատու մոտեցում
  • Թիմային աշխատանքի և դիզայներների, տեսանյութերի պատրաստման մասնագետների ու այլ ներգրավված գործընկերների աշխատանքը համակարգելու կարողություն
  • CapCut, Canva, Adobe Premiere Pro կամ համարժեք գործիքներով աշխատելու հմտությունը կդիտարկվի որպես առավելություն

Թեկնածուների ընտրության ընթացքում առաջնահերթություն կտրվի տեքստային կրեատիվ և ուժեղ հմտություններ ունեցող մասնագետներին։

Ի՞նչ կստանաք

  • Աշխատանք ազգային նշանակության բրենդի համար
  • Աճի և զարգացման հնարավորություն՝ փորձառու թիմի ուղղորդությամբ
  • Ներգրավվածություն բրենդի ռազմավարական դիրքավորման և գործընկերային համագործակցությունների գործընթացում

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները ArCa (Armenian Card) · 6
MOGOԼրիվ դրույք

SMM մասնագետթարգմանություն

Վարկային կազմակերպություններEN