«Արմավիր» մասնաճյուղում վարկային մասնագետ / Բիզնեսի զարգացման մենեջեր
- Քաղաք
- Արմավիր
- Մասնաճյուղ
- «Արմավիր» մասնաճյուղ
- Հրապարակվել է
- 08.10.2026
- Վերջնաժամկետ
- 30.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 14.10.2026 (1 ժամ առաջ)
Վարկային մասնագետը (բիզնեսի զարգացման մենեջերը) (առաջատար և գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել) պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարկատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու համար։
Հիմնական պարտականություններ
- Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և խորհրդատվություն ներկայացնել կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ
- Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում
- Կազմել վարկային փաթեթներ և կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները
- Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին
- Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիթորինգներ
- Կազմակերպության վարկային քաղաքականության, ընթացակարգերի իմացություն
- Թիրախների սահմանում, իրականացում
Հիմնական պահանջներ
- Բարձրագույն կրթություն, կարող են դիմել նաև ավարտական կուրսի ուսանողները
- Վարկային մասնագետի փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն
- Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
- Վերլուծական մտածողություն
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծումներ գտնելու ունակություն
- Սթրեսակայունություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word), Outlook, AS-Bank 4)
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է
- Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն
- Ժամանակի կառավարում
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Ամենամսյա բոնուսներ (կախված է աշխատակցի անհատական կատարողականից)
- Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն