Մանրածախ հաճախորդների հետ հարաբերությունների բաժնի մասնագետ

Քաղաք
Երևան
Աշխատանքի ձևաչափ
Գրասենյակում
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
առնվազն 1 տարի · Middle
Վերջնաժամկետ
04.11.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
14.10.2026 (1 ժամ առաջ)

Նկարագրություն

Freedom Broker Armenia-ն ներդրումային ընկերություն է, որը տրամադրում է հասանելիություն ԱՄՆ-ի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների ֆոնդային շուկաներին։ Ընկերությունը հանդիսանում է ԱՄՆ-ի Նևադա նահանգում գրանցված միջազգային հանրային հոլդինգ Freedom Holding Corp. (FRHC)-ի մաս և մասնագիտացած է համաշխարհային ֆինանսական շուկաներում ներդրումային ծառայությունների մատուցման ոլորտում։

Պարտականություններ

  • Իրականացնել ակտիվ վաճառքներ, հեռախոսազանգերի միջոցով ապահովել հաճախորդների համալիր սպասարկում և խորհրդատվություն՝ սահմանված չափանիշներին համապատասխան,
  • Վարել և պարբերաբար թարմացնել հաճախորդների տվյալների բազան,
  • Հավաքագրել և վերլուծել հաճախորդների փաստաթղթերը,
  • Պատրաստել անհրաժեշտ հաշվետվություններ և ուղեկցող փաստաթղթեր,
  • Սույն պաշտոնի շրջանակում առաջացող այլ ընթացիկ աշխատանքների իրականացում։

Որակավորման պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային/ֆինանսական ոլորտում ՝ ցանկալի է հաճախորդների սպասարկման ուղղվածությամբ,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց, անգլերենի՝ լավ իմացություն,
  • MS Office ծրագրերի լավ իմացություն,

Վաճառքի զարգացած հմտություններ