Հաճախորդների սպասարկման մասնագետ

Քաղաք
Երևան
Աշխատանքի ձևաչափ
Գրասենյակում
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
առնվազն 1 տարի · Junior
Վերջնաժամկետ
31.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
14.10.2026 (1 ժամ առաջ)

Նկարագրություն

Freedom Broker Armenia-ն միջազգային Freedom Holding Corp. ֆինանսական հոլդինգի մաս կազմող ներդրումային ընկերություն է, որը լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականին։ Ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Freedom Holding Corp.-ին՝ NASDAQ ֆոնդային բորսայում ցուցակված հանրային ընկերությանը, որը մատուցում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ մանրածախ բրոքերային սպասարկում, ներդրումային խորհրդատվություն, արժեթղթերի առք ու վաճառք, ներդրումային բանկային, տեղաբաշխման, բանկային և ապահովագրական ծառայություններ։ Որպես միջազգային խմբի անդամ՝ Freedom Broker Armenia-ն իր հաճախորդներին առաջարկում է համաշխարհային ֆինանսական շուկաների հնարավորություններից օգտվելու հասանելիություն՝ հիմնվելով հոլդինգի բազմամյա փորձի և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեության վրա։

Պարտականություններ

  • Պոտենցիալ հաճախորդներից ստացվող մուտքային հարցումների մշակում և անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում,
  • Հայտ ներկայացրած պոտենցիալ հաճախորդների հետ աշխատանք՝ ելքային զանգերի իրականացում և ուղեկցում մինչև գործող հաճախորդ դառնալը,
  • Հաճախորդներին աջակցություն գրանցման և հաշվի բացման գործընթացում,
  • Անհրաժեշտության դեպքում զանգերի ուղղորդում համապատասխան բաժինների մասնագետներին,
  • Հաճախորդների հետ բարեհամբույր, հստակ և պրոֆեսիոնալ հաղորդակցության ապահովում։

Որակավորման պահանջներ

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման, զանգերի կենտրոնի կամ վաճառքների ոլորտում,
  • Վաճառքի և հաճախորդների հետ աշխատանքի հմտություններ,
  • Գրագետ և հստակ բանավոր հաղորդակցման հմտություններ,
  • MS Office հիմնական ծրագրերի իմացություն,
  • Հաճախորդակենտրոն և բարեհամբույր մոտեցում,
  • Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Արագ սովորելու և նոր տեղեկատվություն յուրացնելու կարողություն,
  • Սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու և միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու կարողություն,

Թիմային աշխատանքի հմտություններ