Բովանդակության մասնագետ (Content Writer)
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Փորձ
- 2–3 տարի
- Վերջնաժամկետ
- 18.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
Աշխատանքի նկարագրություն
Ամերիաբանկը փնտրում է Քոնթենթ ռայթերի, ով՝ որպես Մարքեթինգի և հաղորդակցության թիմակից, պատասխանատու է Բանկի բովանդակային ռազմավարության կյանքի կոչման, թվային հարթակների և արշավների համար որակյալ, գրավիչ ու նպատակային տեքստերի ստեղծման համար։ Նա ստեղծում և խմբագրում է բովանդակություն՝ ապահովելով բրենդի ձայնի (Brand Voice) միասնականությունն ու ճանաչելիությունը հաղորդակցման բոլոր ուղիներում։ Այս դերը պահանջում է ստեղծարար մտածողություն, գրագետ գրելու հմտություններ և թվային միջավայրում հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողություն:
Աշխատանքային պարտականություններ
- Բովանդակության (կոնտենտի) մշակում և խմբագրում. Բանկի բլոգի, կայքի տեղեկատվական ու կրթական հոդվածների, սոցիալական մեդիայի բովանդակային հրապարակումների, ինչպես նաև տեղեկատվական ու պրոդուկտային այլ տեքստերի ստեղծում և առկա նյութերի խմբագրում։
- UX writing և թվային ինտերֆեյսների տեքստային լուծումներ. Բանկի թվային հավելվածների, կայքի և այլ թվային պրոդուկտների համար տեքստերի մշակում՝ ապահովելով պարզ, հասկանալի օգտատիրական փորձառություն (UX):
- Բովանդակային (Content) ռազմավարության իրականացում. Մարքեթինգային արշավների շրջանակում արժեքավոր, ուսուցողական և ներգրավող բովանդակության մշակում, որն ապահովում է թիրախային լսարանի իրազեկվածությունն ու վստահությունը բրենդի նկատմամբ։
- Տեղեկատվական հաղորդակցության պատրաստում. հաճախորդների և գործընկերների համար նախատեսված բովանդակային ու տեղեկացնող նամակների (e-mail newsletters, SMS, ծանուցումներ) տեքստերի մշակում։
- Կորպորատիվ բովանդակության և նյութերի պատրաստում. պաշտոնական հաղորդագրությունների, պրեզենտացիոն նյութերի, կորպորատիվ նամակների և հրավիրատոմսերի տեքստերի մշակում ու խմբագրում։
- Օրենսդրական և ընթացակարգային համապատասխանություն. Բովանդակության ստեղծման, UI/UX տեքստերի և հրապարակման ընթացքում ոլորտը կարգավորող օրենսդրության, Բանկի ներքին կանոնների ու ընթացակարգերի պահպանում։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն (լեզվաբանության, ժուռնալիստիկայի, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում)
- Նվազագույնը 2-3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ քոնթենթ գրելու, քոփիրայթինգի կամ խմբագրական ուղղությամբ
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Տեքստերի հետ աշխատելու, բարդ ինֆորմացիան պարզ և հասկանալի մատուցելու կարողություն
- Թիմում աշխատելու ունակություն և արագ կողմնորոշվելու հմտություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում