Պրեմիում հաճախորդների սպասարկման մենեջեր, Հյուսիսային Պողոտա մասնաճյուղ

Քաղաք
Երևան
Մասնաճյուղ
Հյուսիսային Պողոտա մասնաճյուղ
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
առնվազն 3 տարի
Վերջնաժամկետ
18.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (10 ժամ առաջ)

Աշխատանքի նկարագրություն

Պրեմիում հաճախորդների սպասարկման մենեջերից ակնկալվում է որակյալ, հաճախորդակենտրոն սպասարկում պրեմիում հաճախորդների համար՝ բացահայտելով նրանց կարիքները, առաջարկելով համապատասխան բանկային ծառայություններ և ապահովելով գործարքների պատշաճ կազմակերպում և վերահսկում՝ համահունչ Բանկի քաղաքականությանը և իրավական նորմերին։

Աշխատանքային երկու ժամային գրաֆիկ՝

  1. 09:00-18:00, շաբաթական 40 ժամ

2. 10:00-22:00, շաբաթական 40 ժամ

Աշխատանքային պարտականություններ

  • Տրամադրել խորհրդատվություն և պատշաճ կերպով ներկայացնել Բանկի կողմից մատուցվող ցանկացած ծառայություն պրեմիում, փարթներ և այլ հաճախորդների/այսուհետ հաճախորդ/
  • Բացահայտել հաճախորդների կարիքները, ըստ անհրաժեշտության առաջարկել տարբեր պրոդուկտներ և կատարել խաչաձև վաճառքներ
  • Բացել բանկային, ավանդային, քարտային և այլ տիպի հաշիվներ, կազմել հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և վավերացնել փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը:
  • Կազմել և վարել հաճախորդի թղթապանակը` թղթային և էլեկտրոնային տեսքով ( այդ թվում Բանկային օպերացիոն համակարգ, CRM տվյալների բազա)
  • Հետևել Հաճախորդի կողմից կատարվող յուրաքանչյուր գործարքին` բիզնես գործընթացի սկզբից մինչև ավարտ:
  • Հանդիսանալ միջնորդ օղակ «հաճախորդ-բանկ» հարաբերությունների ընթացքում:
  • Ընդունել հաճախորդի դիմում/հայտ բանկային ցանկացած ծառայության մատուցման համար, այդ թվում տրամադրվող վարկերի համար և ապահովել դրանց ընթացիկ մոնիթորինգը:
  • Հաճախորդների հաշիվներին կանխիկ գումարների մուտքագրում և ելքագրում, արտարժույթի փոխարկման գործառնությունների ձևակերպում և իրականացում, վճարային այլ հանձնարարականների ընդունում և կատարում
  • Վարկերի մարումների կատարում, վարկերի և օվերդրաֆտների նվազեցման դիմումների ընդունում,
  • Տրամադրել թողարկված պլաստիկ քարտերը և խորհրդատվություն վճարային փաստաթղթեր լրացնելու համար:
  • Պատրաստել և հաճախորդին տրամադրել հաշիվներից քաղվածքներ, տեղեկանքներ և այլ տեղեկատվական նյութեր
  • Ընդունել և բաժնի ղեկավարին ներկայացնել հաճախորդների ազդակները, առաջարկությունները և բողոքները բանկային ցանկացած ծառայության վերաբերյալ:
  • Ներկայացնել օրվա ընթացքում կատարված գործառնությունները` ստուգման նպատակով:
  • Ներկայացնել այլ հաշվետվություններ ըստ անհրաժեշտության:
  • Ըստ անհրաժեշտության ներկայացնում է ընթացակարգերի, գործընթացների շարունակական բարելավումների և համապատասխան փոփոխությունների առաջարկներ։
  • Իրանակացնում է պաշտոնի ներքո սահմանված հիմնական գործառույթները`ոլորտը կարգավորող օրենսդրության, կանոնների և ընթացակարգերի ներքո:
  • Կատարում է ղեկավարի կողմից սահմանված առաջադրանքները:
  • Գործում է սահմանված իրավասությունների, հաստատված սահմանաչափերի և գործառույթների ներքո:
  • Բարձրացնում է, քննարկում է և մշակում է ղեկավարի հետ համատեղ լուծումներ՝ բնականոն աշխատանքին խոչընդոտող խնդիրների վերաբերյալ
  • Կատարում է Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ,
  • Կատարում է ղեկավարի/ների այլ հանձնարարականներ:

Անհրաժեշտ հմտություններ

Կրթություն․ Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում

Մասնագիտական փորձ․ Առնվազն 3 (երեք) տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

Շուկայի տիրապետում. Առկա է բավարար գիտելիք ոլորտի վերաբերյալ, կարող է մշակել և առաջարկել մրցունակ պայմաններ հաճախորդներին ավելի լավ պայմաններով ներգրավելու և զարգացնելու համար

Հարաբերությունների կառավարում և հաղորդակցում․ Ունակ է շփվել տարբեր սեգմենտի հաճախորդների հետ, ունի հաղորդակցման գերազանց հմտություններ, կառուցում և կառավարում է ներքին և արտաքին հարաբերություններ:

Բիզնեսի իմացություն․ Պատկերացնում է ֆինանսական շուկան, կարող է վերլուծել հաճախորդի ֆինանսական դրությունը, ժամանակին և պատշաճ կերպով բացահայտել և կառավարել հնարավոր ռիսկերը , որոնք ուղղված են բանկի պոտենցիալ կորուստներին

Բիզնես էթիկա․ Ազնվություն և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ հաճախորդների կոնֆիդենցիալ անձնական և ֆինանսական տվյալների կառավարման գործում

Տեխնիկական գիտելիքներ․ MS Word, Excel, «AS-Bank 4.0 Գործառնական օր» համակարգչային ծրագրերի իմացություն

Լեզուների իմացություն․ Հայերեն, ռուսերեն անգլերենի լեզուների գերազանց իմացություն

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Ameriabank · 23