Անհատական մենեջեր, Պրեմիում հաճախորդների ներգրավման և սպասարկման բաժին

Քաղաք
Երևան
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Հրապարակվել է
20.08.2026
Վերջնաժամկետ
29.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (10 ժամ առաջ)

Կոնվերս Բանկը փնտրում է մասնագետի, ով կապահովի պրեմիում հաճախորդների բարձրակարգ սպասարկումը և կնպաստի բանկային ծառայությունների վաճառքի խթանմանն ու նոր հաճախորդների ներգրավմանը։

Աշխատանքային պարտականություններ

  • Պրեմիում հաճախորդների սպասարկում, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրում:
  • Պրեմիում հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում։
  • Պրեմիում հաճախորդների հաշիվների բացում և սպասարկում, անհրաժեշտության դեպքում նաև հեռահար:
  • Պրեմիում հաճախորդներին քարտերի, վարկային սահմանաչափերի տրամադրում /անհրաժեշտության դեպքում նաև անհատական վարկեր:
  • Հաճախորդի հետ պատշաճ հետադարձ կապի ապահովում:
  • Համապատասխան միջոցառումների իրականացում՝ հանդիպումների կազմակերպում, բանակցությունների վարում, անհրաժեշտության դեպքում այցելություն հաճախորդների գործունեության վայր։
  • Համագործակցության առաջարկների կազմում։
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականների և/կամ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում։
  • Անհրաժեշտության դեպքում՝ այլ առաջադրանքներ /ղեկավարների կողմից ներկայացված։

Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • Նվազագույնը 3 և ավելի տարվա փորձառություն հաճախորդներիս սպասարկման ոլորտում,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • MS office գերազանց իմացություն, այլ ծրագրերի իմացությունը ցանկալի է,
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Վաճառքի և ներգրավման հմտություններ,
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն:

Մենք տրամադրում ենք

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
  • Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Մասնագիտական զարգացում:

Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:

Հայտերի ընդունման սկիզբ. 20 օգոստոս 2026

Հայտերի ընդունման ավարտ. 10 հոկտեմբեր 2026

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Converse Bank · 10