Junior/Middle Penetration Tester

Քաղաք
Երևան
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
Middle
Հրապարակվել է
02.09.2026
Վերջնաժամկետ
15.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
14.10.2026 (3 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@finjobam

Աշխատանքի նկարագիր

  • Իրականացնել Բանկի ներքին և արտաքին տեղեկատվական համակարգերի, ցանցային ենթակառուցվածքի, Web և Mobile հավելվածների, API-ների ներթափանցման թեստավորում (Penetration Testing)՝ խոցելիությունները, թույլ կողմերը և տեղեկատվական անվտանգության հնարավոր ռիսկերը բացահայտելու նպատակով։
  • Իրականացնել խոցելիությունների գնահատում (Vulnerability Assessment)՝ ներառյալ հայտնաբերված խոցելիությունների ձեռքով ստուգումը, վավերացումը և շահագործելիության գնահատումը։
  • Իրականացնել Windows, Active Directory և Linux ենթակառուցվածքների անվտանգության թեստավորում՝ ներառյալ Privilege Escalation, Credential Access և Lateral Movement սցենարները։
  • Իրականացնել Web հավելվածների և API-ների անվտանգության թեստավորում՝ ներառյալ Authentication/Authorization Flaws, IDOR, Injection, SSRF, XSS, File Handling, Business Logic և այլ խոցելիություններ։
  • Գնահատել հայտնաբերված խոցելիությունների օգտագործմամբ հարձակման հետագա զարգացման հնարավորությունները և հնարավոր ազդեցությունը Բանկի տեղեկատվական համակարգերի և ենթակառուցվածքի վրա։
  • Պատրաստել տեխնիկական հաշվետվություններ՝ ներառելով հայտնաբերված խոցելիությունների նկարագրությունը, ապացույցները, ռիսկի և ազդեցության գնահատումը, ինչպես նաև դրանց վերացման գործնական առաջարկությունները։
  • Իրականացնել վերացված խոցելիությունների կրկնակի ստուգում (Retest)՝ ձեռնարկված միջոցների արդյունավետությունն և խոցելիությունների փաստացի վերացումը հաստատելու նպատակով։
  • Համագործակցել շահագրգիռ կողմերի հետ՝ հայտնաբերված խոցելիությունների վերլուծության և վերացման գործընթացներում։
  • Հետևել տեղեկատվական անվտանգության արդի սպառնալիքներին, խոցելիություններին և հարձակման տեխնիկաներին և կիրառել ստացված գիտելիքները Penetration Testing գործընթացներում։
  • Մասնակցել Penetration Testing-ի մեթոդաբանությունների, գործիքների և գործընթացների կատարելագործմանը։
  • Մասնակցել Red Team / Adversary Emulation առանձին սցենարների իրականացմանը՝ հարձակման շղթաների մոդելավորման և Detection/Response հնարավորությունների արդյունավետության գնահատման նպատակով։

Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Penetration Testing / Security Testing / Offensive Security ոլորտում գործնական փորձ կամ համապատասխան գործնական հմտությունների ապացույցներ։ Կարող են դիտարկվել նաև CTF, Home Lab, ուսումնական կամ անձնական նախագծեր, պորտֆոլիո և մասնագիտական սերտիֆիկացումներ։ /Middle մակարդակի համար ցանկալի է առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ։/
  • Տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության, տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն կամ համարժեք մասնագիտական փորձ։ /Դիտարկվում են նաև ուսանող հանդիսացող թեկնածուները։/
  • Penetration Testing և Vulnerability Assessment գործընթացների գործնական պատկերացում՝ ներառյալ խոցելիությունների հայտնաբերումը, ձեռքով ստուգումը, վավերացումը և շահագործելիության գնահատումը։ Ընդունելի է նաև ուսումնական, լաբորատոր կամ անձնական նախագծերի շրջանակում ձեռք բերված գործնական փորձը։
  • TCP/IP, DNS, HTTP/HTTPS, TLS, VPN և հիմնական ցանցային արձանագրությունների, ցանցային սեգմենտացիայի և կորպորատիվ ցանցային ենթակառուցվածքների աշխատանքի սկզբունքների լավ իմացություն։
  • Windows և Linux օպերացիոն համակարգերի, ինչպես նաև Active Directory-ի կառուցվածքի և անվտանգության հիմնական մեխանիզմների իմացություն։
  • Web հավելվածների և API-ների ճարտարապետության, հիմնական հարձակման վեկտորների և խոցելիությունների, այդ թվում՝ OWASP Top 10-ի իմացություն։
  • Penetration Testing-ի հիմնական գործիքների գործնական կիրառման հմտություններ՝ Burp Suite, Nmap, Kali Linux, ինչպես նաև Metasploit, BloodHound, Impacket, NetExec/CrackMapExec կամ համարժեք գործիքների իմացություն։
  • Հարձակման հիմնական տեխնիկաների և փուլերի ընդհանուր իմացություն՝ ներառյալ Privilege Escalation, Credential Access, Lateral Movement, Persistence և այլ համապատասխան տեխնիկաներ։
  • Penetration Testing և Offensive Security հիմնական մեթոդաբանությունների և շրջանակների ընդհանուր իմացություն՝ OWASP Web Security Testing Guide (WSTG), PTES, MITRE ATT&CK, NIST SP 800-115։
  • Python, PowerShell կամ Bash լեզուներից առնվազն մեկի հիմնական իմացություն և պարզ սկրիպտներ հասկանալու, փոփոխելու կամ ստեղծելու կարողություն։
  • Հայտնաբերված խոցելիությունները, դրանց շահագործման հնարավորությունը, ազդեցությունը և ռիսկերը հստակ փաստաթղթավորելու և ներկայացնելու կարողություն։
  • Վերլուծական մտածողություն, խնդիրների լուծման ստեղծագործ և ոչ ստանդարտ մոտեցում, ինքնուրույն սովորելու և մասնագիտական հմտությունները շարունակաբար զարգացնելու ունակություն։
  • Ինքնուրույն և թիմային աշխատանքի ունակություն, ինչպես նաև տարբեր տեխնիկական թիմերի հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողություն։
  • Մասնագիտական էթիկայի բարձր մակարդակ, պատասխանատվություն և գաղտնի տեղեկատվության պահպանման պահանջների խիստ պահպանում։
  • Անգլերենի իմացություն՝ տեխնիկական փաստաթղթերի, անվտանգության հետազոտությունների, Vulnerability Advisory-ների և մասնագիտական նյութերի ընթերցման համար բավարար մակարդակ։

Առավելություն կդիտվի

Red Team / Adversary Emulation վարժանքների կամ հարձակման շղթաների մոդելավորման փորձ։

Active Directory-ի անվտանգության խորացված թեստավորման և Attack Path-երի վերլուծության փորձ։

Mobile Application Security Testing, Container/Cloud Security կամ այլ լրացուցիչ ուղղություններով փորձ։

Բանկային կամ ֆինանսական կազմակերպությունների տեղեկատվական համակարգերի և ենթակառուցվածքների անվտանգության թեստավորման փորձ։

Մասնագիտական սերտիֆիկացումների առկայություն՝ eJPT, PJPT, PNPT, CPTS, OSCP/OSCP+, CRTP/CRTO, eWPT/eWPTX կամ համարժեք։

Մասնակցություն Bug Bounty ծրագրերին, ինչպես նաև գործնական ուսուցում և հմտությունների զարգացում տեղեկատվական անվտանգության մասնագիտացված հարթակներում՝ Hack The Box, TryHackMe, PortSwigger Web Security Academy, Cisco Networking Academy, OffSec Proving Grounds, PentesterLab կամ համարժեք հարթակներում։

Ինչ ենք ակնկալում թեկնածուից

Գործնական հետաքրքրվածություն Offensive Security և Penetration Testing ուղղություններով, իրական խոցելիությունները հայտնաբերելու, ստուգելու և դրանց ռիսկը գնահատելու կարողություն, ինչպես նաև պատրաստակամություն՝ շարունակաբար զարգացնելու տեխնիկական գիտելիքներն ու գործնական հմտությունները։

Հիմնական շեշտը Penetration Testing ուղղության վրա է, իսկ Red Team / Adversary Emulation բաղադրիչը դիտարկվում է որպես լրացուցիչ և աստիճանաբար զարգացող ուղղություն։

Հայտերի ընդունման սկիզբ. 2 սեպտեմբեր 2026

Հայտերի ընդունման ավարտ. 15 հոկտեմբեր 2026

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Converse Bank · 10