Կառավարչի տեղակալ, ք. Երևան
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Փորձ
- 4–5 տարի
- Հրապարակվել է
- 18.09.2026
- Վերջնաժամկետ
- 18.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (11 ժամ առաջ)
Կոնվերս Բանկը փնտրում է Կառավարչի տեղակալ, ով կաջակցի մասնաճյուղի արդյունավետ կառավարմանը, բիզնես նպատակների իրականացմանը և բարձր արդյունքների ապահովմանը։
Աշխատանքային պարտականություններ
- Ապահովել մասնաճյուղի բնականոն և արդյունավետ աշխատանքը՝ պահպանելով հաճախորդների սպասարկման բարձր չափանիշները։
- Իրականացնել գործառնությունների հաստատումներ՝ Բանկի կողմից սահմանված լիազորությունների և հաստատման լիմիտների շրջանակում։
- Բանկի անունից գործելու լիազորագրի շրջանակում ստորագրել և կնքել ֆինանսական և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։
- Կազմակերպել և վերահսկել մասնաճյուղի աշխատակիցների աշխատանքը՝ ապահովելով արդյունավետ աշխատանքային գործընթաց և պարտականությունների պատշաճ կատարում։
- Ակտիվորեն մասնակցել մասնաճյուղի եռամսյակային և տարեկան պլանների իրականացմանը՝ նպաստելով պորտֆելների ձևավորմանը, վաճառքների աճին և շահույթի ապահովմանը։
- Մասնակցել մասնաճյուղի բիզնես թիրախների և վաճառքի ցուցանիշների իրականացմանը՝ ապահովելով սահմանված թիրախների և ծավալների կատարումը։
- Իրականացնել հաճախորդների ներգրավմանն ուղղված ակտիվ քայլեր և ներկայացնել նոր առաջարկություններ հաճախորդների բազայի ընդլայնման ուղղությամբ։
- Ներկայացնել առաջարկություններ հաճախորդների սպասարկման որակի և ծառայությունների արդյունավետության բարձրացման վերաբերյալ։
- Արագ և արդյունավետ արձագանքել հաճախորդների բողոքներին, առաջարկություններին և հետադարձ կապին։
- Կազմակերպել մասնաճյուղի աշխատակիցների աշխատանքային գրաֆիկը՝ ներառյալ ընդմիջումների, արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի հերթափոխերի կազմակերպումը։
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել մասնաճյուղի կառավարչի լիազորությունները՝ ապահովելով գործունեության շարունակականությունը։
- Արդյունավետ համագործակցել արտաքին գործընկերների և Բանկի այլ ստորաբաժանումների հետ։
- Պատրաստել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ։
- Իրականացնել պաշտոնի շրջանակում այլ հարակից գործառույթներ և հանձնարարություններ։
Պահանջվող կրթություն և հմտություններ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն։
- Առնվազն 4-5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, նախընտրելի է բանկային կամ ֆինանսական ոլորտում։
- Բանկային օրենսդրության և ՀՀ ԿԲ համապատասխան կանոնակարգերի իմացություն։
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի միջին մակարդակի իմացություն։
- MS Office ծրագրերի լավ իմացություն։
- ՀԾ-Բանկ և ACRA համակարգերի իմացությունը կտիդվի որպես առավելություն։
Մենք տրամադրում ենք
- Մրցունակ աշխատավարձ,
- Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
- Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
- Առողջության ապահովագրություն,
- Մասնագիտական զարգացում:
Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:
Հայտերի ընդունման սկիզբ. 18 սեպտեմբեր 2026
Հայտերի ընդունման ավարտ. 18 հոկտեմբեր 2026