DevOps մասնագետ

Քաղաք
Երևան
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
առնվազն 3 տարի
Հրապարակվել է
29.09.2026
Վերջնաժամկետ
29.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
14.10.2026 (3 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@finjobam

Աշխատանքի նկարագիր. Կոնվերս Բանկը փնտրում է փորձառու DevOps մասնագետ՝ ենթակառուցվածքի անվտանգ, կայուն և հուսալի աշխատանքն ապահովելու համար։

Աշխատանքային պարտականություններ

  • Բանկի վիրտուալ և hyperconverged ենթակառուցվածքների կառավարում, սպասարկում և զարգացում։
  • Dell VxRail և VMware միջավայրերի շահագործման և սպասարկման աշխատանքների իրականացում։
  • Վիրտուալ սերվերների և համապատասխան ենթակառուցվածքների կառավարում։
  • Docker և containerized միջավայրերի ներդրում, կառավարում և սպասարկում։
  • Linux օպերացիոն համակարգերի կառավարում և սպասարկում։
  • DevOps գործընթացների ներդրման, զարգացման և ավտոմատացման աշխատանքներին մասնակցություն։
  • Համակարգերի հասանելիության, կայունության և արտադրողականության մոնիթորինգ։
  • Համակարգերի թարմացումների, տեխնիկական սպասարկման և փոփոխությունների իրականացում։
  • Տեխնիկական խնդիրների հայտնաբերում, վերլուծություն և վերացում։
  • Backup/Restore և Disaster Recovery գործընթացներին մասնակցություն։
  • Նոր համակարգերի և ծառայությունների ներդրման աշխատանքներին մասնակցություն։
  • Տեխնիկական փաստաթղթերի և համապատասխան ընթացակարգերի կազմում ու վարում։
  • ՏՏ և տեղեկատվական անվտանգության ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանք՝ ենթակառուցվածքների անվտանգ և անխափան աշխատանքն ապահովելու նպատակով։

Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական մասնագիտությամբ։
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ենթակառուցվածքների, համակարգային ադմինիստրացիայի, վիրտուալացման կամ DevOps ոլորտում։
  • VMware վիրտուալացման միջավայրերի իմացություն։
  • Dell VxRail և Hyperconverged Infrastructure (HCI) լուծումների իմացություն։
  • Docker և containerized միջավայրերի իմացություն։
  • Linux օպերացիոն համակարգերի իմացություն և կառավարման հմտություններ։
  • Տեխնիկական խնդիրների վերլուծության և ինքնուրույն լուծման կարողություն։
  • Անգլերենի իմացություն՝ տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու համար։

Թիմային աշխատանքի հմտություններ

  • Պատասխանատվության բարձր զգացում։

Մենք տրամադրում ենք

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
  • Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Մասնագիտական զարգացում:

Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:

Հայտերի ընդունման սկիզբ. 29 սեպտեմբեր 2026

Հայտերի ընդունման ավարտ. 29 հոկտեմբեր 2026

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Converse Bank · 10