Բեք օֆիսի մասնագետ
- Քաղաք
- Երևան
- Աշխատանքի ձևաչափ
- Գրասենյակում
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Փորձ
- առնվազն 1 տարի · Middle
- Վերջնաժամկետ
- 03.12.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 04.11.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 21.11.2026 (1 օր առաջ)
Նկարագրություն
Freedom Broker Armenia-ն միջազգային Freedom Holding Corp. ֆինանսական հոլդինգի մաս կազմող ներդրումային ընկերություն է, որը լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականին։ Ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Freedom Holding Corp.-ին՝ NASDAQ ֆոնդային բորսայում ցուցակված հանրային ընկերությանը, որը մատուցում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ մանրածախ բրոքերային սպասարկում, ներդրումային խորհրդատվություն, արժեթղթերի առք ու վաճառք, ներդրումային բանկային, տեղաբաշխման, բանկային և ապահովագրական ծառայություններ։ Որպես միջազգային խմբի անդամ՝ Freedom Broker Armenia-ն իր հաճախորդներին առաջարկում է համաշխարհային ֆինանսական շուկաների հնարավորություններից օգտվելու հասանելիություն՝ հիմնվելով հոլդինգի բազմամյա փորձի և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեության վրա։
Պարտականություններ
- Հաճախորդների մուտքային և ելքային դրամական փոխանցումների ընդունում, ստուգում և մշակում։
- Վճարման հանձնարարականների պատրաստում և կատարում՝ հաճախորդների հանձնարարականների և Ընկերության ներքին ընթացակարգերին համապատասխան։
- Վճարողի և շահառուի տվյալների, բանկային ռեկվիզիտների, վճարման նպատակի, արժույթի և փոխանցվող գումարի համապատասխանության ստուգում։
- Վճարային գործառնությունների վերահսկում՝ Ընկերության պահանջներին, սահմանված ընթացակարգերին և տրամադրված լիազորություններին համապատասխան։
- Ընկերության բանկային հաշիվների, բրոքերային հաշիվների և գործընկերների հաշիվների միջև փոխանցումների իրականացում։
- Վճարումների ժամանակին կատարման վերահսկում, դրանց կարգավիճակների հետևում և սահմանված ժամկետների պահպանում։
- Վճարումների իրականացման հետ կապված հարցերով համագործակցություն սպասարկող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, բրոքերների և այլ ֆինանսական գործընկերների հետ։
- Վճարումների ուշացման պատճառների պարզաբանում, անհամապատասխանությունների բացահայտում և առաջացած խնդիրների օպերատիվ լուծում։
- Վճարումների որոնման, ճշգրտման, վերադարձի կամ փոփոխման վերաբերյալ հարցումների պատրաստում և ներկայացում։
- Բանկային ռեկվիզիտների, վճարման հրահանգների և բանկային սպասարկման պայմանների արդիականության վերահսկում։
- Նոր բանկերի և վճարային ուղիների միացման, ինչպես նաև նոր վճարային գործիքների ներդրման գործընթացներին մասնակցություն։
- Ընկերությունում գործող արժույթներով վճարումների մշակում, սահմանված ընթացակարգերի շրջանակում արժույթի փոխարկման գործառնությունների կազմակերպում և իրականացում։
- Վճարման արժույթի, կիրառվող փոխարժեքի, փոխարկվող գումարի և համապատասխան միջնորդավճարների ճշտության վերահսկում։
- Համապատասխան բանկային հաշիվներում դրամական միջոցների բավարար մնացորդի առկայության վերահսկում՝ վճարումների ժամանակին կատարումն ապահովելու նպատակով։
- Նոր արժույթներով գործառնությունների ներդրման և համապատասխան վճարային գործընթացների կարգավորման աշխատանքներին մասնակցություն։
- Վճարումների իրականացման, արժույթի փոխարկման և հաշիվներում դրամական միջոցների անբավարարության հետ կապված գործառնական ռիսկերի բացահայտում և նվազեցում։
- Վճարային գործընթացների կատարելագործման և ավտոմատացման, ինչպես նաև թիմի գործառնական գործունեության անընդհատության ապահովման աշխատանքներին մասնակցություն։
Որակավորման պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական ոլորտում, նախընտրելի է վճարումների և հաշվարկային գործառնությունների իրականացման հետ կապված համանման պաշտոնում։
- Բանկային վճարումների, դրամական փոխանցումների և հաշվարկային գործառնությունների իրականացման սկզբունքների իմացություն։
- Բանկային հաշիվների, վճարման հանձնարարականների, բանկային քաղվածքների և վճարային ռեկվիզիտների հետ աշխատանքի իմացություն։
- Տարբեր արժույթներով գործառնությունների իրականացման, արժույթի փոխարկման և դրամական մնացորդների վերահսկման գործնական գիտելիքներ։
- Բանկային համապատասխանության (Compliance), ֆինանսական վերահսկողության և ֆինանսական գործառնությունների փաստաթղթավորման պահանջների իմացություն։
- Վճարային փաստաթղթերի ճշտությունը ստուգելու, սխալներն ու անհամապատասխանությունները բացահայտելու և ժամանակին շտկելու հմտություններ։
- MS Excel ծրագրի վստահ տիրապետում, այդ թվում՝ բանաձևերի և ֆունկցիաների կիրառում, տվյալների զտում, տեսակավորում, մշակում և համադրում, ինչպես նաև հաշվետվությունների պատրաստում։
- MS Word, Outlook, հեռավար բանկային սպասարկման համակարգերի (Internet Banking) և Ընկերության ներքին հաշվառման համակարգերի հետ աշխատելու հմտություններ։
- Հայերենի գերազանց, ռուսերենի՝ լավ, անգլերենի՝ աշխատանքային հաղորդակցության համար բավարար իմացություն։
- Գործնական հաղորդակցության և բանկերի, բրոքերների, հաճախորդների ու ներքին ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցության հմտություններ։
- Տեղեկատվության մեծ ծավալի հետ արդյունավետ աշխատելու, սահմանված ժամկետները պահպանելու և ֆինանսական գործառնությունների ճշգրտությունն ապահովելու կարողություն։
- Վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն։
- Սթրեսակայունություն, օպերատիվություն, նախաձեռնողականություն և տրամադրված լիազորությունների շրջանակում աշխատանքային հարցերն ինքնուրույն լուծելու կարողություն։
- Ազնվություն, կարգապահություն և ֆինանսական գաղտնի տեղեկատվության նկատմամբ պատասխանատու վերաբերմունք։
- Նոր բանկային գործիքներ, արժույթներ, վճարային ուղիներ և տեղեկատվական համակարգեր յուրացնելու, ինչպես նաև գործընթացների կատարելագործման և ավտոմատացման աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն։
- Թիմի ներսում փոխարինելիության պատրաստակամություն՝ վճարային գործընթացների անընդհատությունն ապահովելու նպատակով։