Incident Response Specialist

Քաղաք
Երևան
Աշխատանքի ձևաչափ
Գրասենյակում
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
Middle
Վերջնաժամկետ
19.12.2026
Հայտնաբերվել է finjob-ում
20.11.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
22.11.2026 (11 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@finjobam

Նկարագրություն

Freedom Broker Armenia-ն միջազգային Freedom Holding Corp. ֆինանսական հոլդինգի մաս կազմող ներդրումային ընկերություն է, որը լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականին։ Ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Freedom Holding Corp.-ին՝ NASDAQ ֆոնդային բորսայում ցուցակված հանրային ընկերությանը, որը մատուցում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ մանրածախ բրոքերային սպասարկում, ներդրումային խորհրդատվություն, արժեթղթերի առք ու վաճառք, ներդրումային բանկային, տեղաբաշխման, բանկային և ապահովագրական ծառայություններ։ Որպես միջազգային խմբի անդամ՝ Freedom Broker Armenia-ն իր հաճախորդներին առաջարկում է համաշխարհային ֆինանսական շուկաների հնարավորություններից օգտվելու հասանելիություն՝ հիմնվելով հոլդինգի բազմամյա փորձի և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեության վրա։

Պարտականություններ

  • Միջադեպերին արձագանքման պլանների (Incident Response Plans, IRP) և գործողությունների սցենարների (Playbooks) մշակում, փաստաթղթավորում և պարբերական թարմացում՝ հաշվի առնելով սպառնալիքների տարբեր տեսակներն ու հնարավոր իրավիճակները։
  • Տեղեկատվական անվտանգության սպառնալիքների հայտնաբերման և մշտադիտարկման գործիքների (SIEM, IDS/IPS, WAF, հակավիրուսային համակարգեր և այլն) կարգավորում, փորձարկում և անխափան աշխատանքի ապահովում։
  • Անվտանգության միջադեպերի դասակարգման, էսկալացիայի և հաղորդակցման ընթացակարգերի ու քաղաքականությունների մշակում։
  • Անվտանգության իրադարձությունների շարունակական մշտադիտարկում՝ համակարգային գրանցամատյանների (logs), ցանցային տրաֆիկի և պաշտպանական համակարգերից ստացվող ազդանշանների վերլուծության միջոցով։
  • Անվտանգության միջադեպերի հայտնաբերում, դասակարգում և առաջնահերթությունների սահմանում՝ հիմնվելով սպառնալիքի մակարդակի և բիզնեսի գործունեության վրա հնարավոր ազդեցության գնահատման վրա։
  • Անվտանգության միջադեպերի անհապաղ տեղայնացում և տարածման կանխարգելում՝ վտանգված համակարգերի կամ ցանցերի արգելափակման, առանձին հանգույցների մեկուսացման և սպառնալիքի տարածումը սահմանափակող միջոցառումների իրականացման միջոցով։
  • Վնասակար ծրագրային ապահովման հեռացում, հայտնաբերված խոցելիությունների վերացում, անվտանգության ուղղումների (patches), թարմացումների և պաշտպանական այլ միջոցների կիրառում։
  • Համակարգերի և ծառայությունների բնականոն աշխատանքի վերականգնում՝ ներառյալ տվյալների վերականգնումը, դրանց ամբողջականության ստուգումը և համակարգերի աշխատունակության ապահովումը։
  • Թվային քրեագիտական հետազոտությունների (Digital Forensics) իրականացում՝ համակարգերի թվային պատճենների և գրանցամատյանների վերլուծության միջոցով հարձակման աղբյուրի, մեթոդների և հանգամանքների բացահայտման նպատակով։
  • Յուրաքանչյուր անվտանգության միջադեպի մանրամասն փաստաթղթավորում՝ ներառյալ իրադարձությունների ժամանակագրությունը, իրականացված գործողությունները, օգտագործված ռեսուրսները և ներգրավված պատասխանատու անձինք։
  • Նախորդ միջադեպերի վերլուծության և ձեռք բերված փորձի հիման վրա արձագանքման ընթացակարգերի, գործիքների և գործողությունների սցենարների շարունակական կատարելագործում։
  • Проведение проактивного поиска киберугроз (Threat Hunting), включая анализ индикаторов компрометации (Indicators of Compromise, IoC) и использование данных киберразведки (Threat Intelligence).
  • Проведение оценки уязвимостей информационных систем и ИТ-инфраструктуры (Vulnerability Assessment).

Որակավորման պահանջներ

  • ՏՏ ենթակառուցվածքների ճարտարապետության խորքային իմացություն՝ ներառյալ օպերացիոն համակարգերը (Windows, Linux, macOS), համակարգչային ցանցերը, ամպային ծառայությունները և վիրտուալացման միջավայրերը։
  • Ցանցային արձանագրությունների, ցանցային տրաֆիկի վերլուծության և իրադարձությունների գրանցման (Logging) սկզբունքների իմացություն, անոմալիաներն ու համակարգերի հնարավոր վտանգման ցուցիչները հայտնաբերելու կարողություն։
  • Տեղեկատվական անվտանգության մշտադիտարկման և սպառնալիքների հայտնաբերման գործիքների (SIEM, IDS/IPS, EDR, հակավիրուսային համակարգեր և այլն) հետ աշխատանքի փորձ։
  • Թվային քրեագիտական հետազոտությունների (Digital Forensics) իրականացման և թվային ապացույցների վերլուծության հմտություններ։
  • Վնասակար ծրագրային ապահովման (Malware) հայտնաբերման և վերլուծության մեթոդների իմացություն։
  • Տեղեկատվական անվտանգության միջադեպերին արձագանքման ամբողջական գործընթացի (Incident Response Lifecycle) և դրա փուլերի խորքային իմացություն։
  • Միջադեպերին արձագանքման պլանների, գործողությունների սցենարների (Playbooks), ընթացակարգերի և հրահանգների մշակման, ներդրման և արդիականացման փորձ։
  • Անվտանգության միջադեպերի հնարավոր ազդեցությունը գնահատելու կարողություն՝ ներառյալ ռիսկերի վերլուծությունը, հետևանքների գնահատումը, տվյալների հնարավոր արտահոսքի ծավալների որոշումը և բիզնեսի գործունեության վրա ազդեցության գնահատումը։
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն։
Freedom Finance ArmeniaԵրևանԳրասենյակումԼրիվ դրույքSenior / Ավագ

Ավագ իրավաբան

Ներդրումային ընկերություններմինչև 10.12.2026ENHYRU
Freedom Finance ArmeniaԵրևանԳրասենյակումԼրիվ դրույքMiddle

ՄՌԿ մասնագետ

Ներդրումային ընկերություններմինչև 09.12.2026ENHYRU
Freedom Finance ArmeniaԵրևանԳրասենյակումԼրիվ դրույքMiddle

Բեք օֆիսի մասնագետ

Ներդրումային ընկերություններմինչև 03.12.2026ENHYRU