HR, ուսուցման և զարգացման նախագծերի ղեկավար

Քաղաք
Երևան
Աշխատանքի ձևաչափ
Գրասենյակում
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
առնվազն 3 տարի · Senior / Ավագ
Վերջնաժամկետ
19.12.2026
Հայտնաբերվել է finjob-ում
20.11.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
22.11.2026 (11 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@finjobam

Նկարագրություն

Freedom Broker Armenia-ն միջազգային Freedom Holding Corp. ֆինանսական հոլդինգի մաս կազմող ներդրումային ընկերություն է, որը լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականին։ Ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Freedom Holding Corp.-ին՝ NASDAQ ֆոնդային բորսայում ցուցակված հանրային ընկերությանը, որը մատուցում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ մանրածախ բրոքերային սպասարկում, ներդրումային խորհրդատվություն, արժեթղթերի առք ու վաճառք, ներդրումային բանկային, տեղաբաշխման, բանկային և ապահովագրական ծառայություններ։ Որպես միջազգային խմբի անդամ՝ Freedom Broker Armenia-ն իր հաճախորդներին առաջարկում է համաշխարհային ֆինանսական շուկաների հնարավորություններից օգտվելու հասանելիություն՝ հիմնվելով հոլդինգի բազմամյա փորձի և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեության վրա։ Freedom Broker Armenia-ում փնտրում ենք HR, ուսուցման և զարգացման նախագծերի ղեկավարի (HR & L&D Project Manager), որը պատասխանատու կլինի Freedom Holding Corp.-ի գործունեության տարբեր երկրներում մարդկային ռեսուրսների կառավարման, աշխատակիցների ուսուցման և մասնագիտական զարգացման կորպորատիվ նախագծերի իրականացման և զարգացման համար։ Հաստիքի հիմնական նպատակն է ապահովել HR և L&D նախագծերի ամբողջական կառավարումը՝ բիզնեսի կարիքների բացահայտումից, նախագծերի հայեցակարգերի մշակումից և պլանավորումից մինչև դրանց իրականացումը, արդյունավետության գնահատումն ու շարունակական կատարելագործումը։ Մենք փնտրում ենք ինքնուրույն, նախաձեռնող և արդյունքակենտրոն մասնագետի, ով ունակ է բիզնեսի կարիքների հիման վրա մշակել և իրականացնել արդյունավետ նախագծեր, ապահովել սերտ և կառուցողական համագործակցություն միջազգային թիմերի հետ և հաջողությամբ կյանքի կոչել մարդկային ռեսուրսների կառավարման, ուսուցման և զարգացման ռազմավարական նախաձեռնությունները։

Պարտականություններ

  • Ընկերության գործունեության տարբեր երկրներում HR և L&D կորպորատիվ նախագծերի կառավարում՝ իրականացման բոլոր փուլերում։
  • Աշխատակիցների ուսուցման և մասնագիտական զարգացման ոլորտում բիզնեսի կարիքների վերլուծություն, առաջնահերթությունների սահմանում և համապատասխան լուծումների մշակում։
  • Բիզնեսի նպատակների իրականացմանը և աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված կորպորատիվ ուսուցման ծրագրերի մշակում, ներդրում և զարգացում։
  • Վաճառքի (Sales) ստորաբաժանումների աշխատակիցների մասնագիտական հավաստագրման համակարգի զարգացում և կատարելագործում։
  • Ոչ վաճառքային (non-Sales) ստորաբաժանումների աշխատակիցների ուսուցման և մասնագիտական զարգացման համակարգի ձևավորում և զարգացում։
  • Դասընթացների և վերապատրաստման ծրագրերի ինքնուրույն մշակում, կազմակերպում և անցկացում։
  • Նախագծերի ամբողջական կառավարում՝ նպատակների և խնդիրների սահմանում, հայեցակարգի մշակում, պլանավորում, ներդրման համակարգում, արդյունքների գնահատում և հետագա զարգացում։
  • Միջազգային միջավայրում համագործակցության համակարգում ղեկավարների, ներքին փորձագետների, HR թիմերի և տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։
  • HR և L&D նախաձեռնությունների վերաբերյալ ներքին հաղորդակցության կազմակերպում և իրականացում՝ ներառյալ տեղեկատվական նյութերի, ուղեցույցների, հայտարարությունների և կորպորատիվ հաղորդագրությունների պատրաստումը։
  • Իրականացված նախագծերի արդյունավետության մշտադիտարկում, արդյունքների վերլուծություն և ուսուցման ու զարգացման ծրագրերի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։
  • HR և L&D գործընթացների օպտիմալացման հնարավորությունների բացահայտում, նոր մոտեցումների և գործիքների ներդրում։

Որակավորման պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ նախընտրելի է մարդկային ռեսուրսների կառավարման, մենեջմենթի, հոգեբանության, մանկավարժության կամ հարակից ոլորտներում։
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ HR և/կամ աշխատակիցների ուսուցման և զարգացման (L&D) ոլորտում, որից ցանկալի է առնվազն 2 տարին՝ HR և L&D նախագծերի կառավարման ուղղությամբ։
  • Նախագծերի ամբողջական ցիկլի ինքնուրույն կառավարման գործնական փորձ՝ բիզնեսի կարիքների բացահայտումից և հայեցակարգի մշակումից մինչև գործարկում և արդյունքների գնահատում։
  • Կորպորատիվ ուսուցման և աշխատակիցների մասնագիտական զարգացման ծրագրերի մշակման և ներդրման հաստատված փորձ։
  • Նոր նախագծերի, ծրագրերի կամ գործընթացների զրոյից մշակման և գործարկման փորձ։
  • Միաժամանակ մի քանի նախագիծ կառավարելու, առաջնահերթություններ սահմանելու և սահմանված ժամկետները պահպանելու կարողություն։
  • Ղեկավարների, ներքին պատվիրատուների և տարբեր գործառութային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ արդյունավետ համագործակցության փորձ։
  • Միջազգային կամ աշխարհագրորեն բաշխված թիմերի հետ աշխատանքի փորձ։
  • Բիզնեսի կարիքների վերլուծության, ուսուցման արդյունավետության գնահատման և գործնական առաջարկությունների մշակման հմտություններ։
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, այդ թվում՝ շնորհանդեսների, ուղեցույցների, տեղեկատվական նյութերի և կորպորատիվ հաղորդագրությունների պատրաստման կարողություն։
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (անգլերենի ազատ տիրապետումը պարտադիր է), ռուսերենի լավ իմացություն։
Freedom Finance ArmeniaԵրևանԳրասենյակումԼրիվ դրույքMiddle

Incident Response Specialist

Ներդրումային ընկերություններմինչև 19.12.2026ENHYRU
Freedom Finance ArmeniaԵրևանԳրասենյակումԼրիվ դրույքSenior / Ավագ

Ավագ իրավաբան

Ներդրումային ընկերություններմինչև 10.12.2026ENHYRU
Freedom Finance ArmeniaԵրևանԳրասենյակումԼրիվ դրույքMiddle

ՄՌԿ մասնագետ

Ներդրումային ընկերություններմինչև 09.12.2026ENHYRU
Freedom Finance ArmeniaԵրևանԳրասենյակումԼրիվ դրույքMiddle

Բեք օֆիսի մասնագետ

Ներդրումային ընկերություններմինչև 03.12.2026ENHYRU