ՄՌԿ մասնագետ
- Քաղաք
- Երևան
- Աշխատանքի ձևաչափ
- Գրասենյակում
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Փորձ
- առնվազն 2 տարի · Middle
- Վերջնաժամկետ
- 09.12.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 10.11.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 22.11.2026 (11 ժամ առաջ)
Նկարագրություն
Freedom Broker Armenia-ն միջազգային Freedom Holding Corp. ֆինանսական հոլդինգի մաս կազմող ներդրումային ընկերություն է, որը լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականին։ Ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Freedom Holding Corp.-ին՝ NASDAQ ֆոնդային բորսայում ցուցակված հանրային ընկերությանը, որը մատուցում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ մանրածախ բրոքերային սպասարկում, ներդրումային խորհրդատվություն, արժեթղթերի առք ու վաճառք, ներդրումային բանկային, տեղաբաշխման, բանկային և ապահովագրական ծառայություններ։ Որպես միջազգային խմբի անդամ՝ Freedom Broker Armenia-ն իր հաճախորդներին առաջարկում է համաշխարհային ֆինանսական շուկաների հնարավորություններից օգտվելու հասանելիություն՝ հիմնվելով հոլդինգի բազմամյա փորձի և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեության վրա։
Պարտականություններ
- Կադրային գործավարության իրականացում՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության և ընկերության ներքին ընթացակարգերի պահանջներին համապատասխան։
- Կադրային փաստաթղթերի (աշխատանքային պայմանագրեր, լրացուցիչ համաձայնագրեր, հրամաններ, տեղեկանքներ, պաշտոնների նկարագրեր և այլ փաստաթղթեր) կազմում, վարում և փաստաթղթաշրջանառության պատշաճ կազմակերպում։
- Մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող ներքին կարգերի, ընթացակարգերի և փաստաթղթերի ձևանմուշների ուսումնասիրություն, վերանայում, ճշգրտում և արդիականացում։
- Աշխատակիցների տվյալների մուտքագրում համապատասխան տեղեկատվական համակարգեր, տվյալների բազաների վարում և պարբերական թարմացում։
- Կադրային հաշվետվությունների պատրաստում, տվյալների համակարգում և սահմանված ժամկետներում ներկայացում։
- Աշխատակիցների անձնական տվյալների գաղտնիության և պաշտպանության պահանջների պահպանում։
- Կադրային գործընթացների թվայնացման, կատարելագործման և օպտիմալացման նախաձեռնություններին մասնակցություն։
- Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների մշտադիտարկում և դրանց համապատասխան կադրային փաստաթղթերի ու գործընթացների արդիականացում։
- ՀՀ կենտրոնական բանկի՝ կադրային գործընթացներին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և կարգավորող պահանջների փոփոխությունների մշտադիտարկում, դրանց համապատասխան կադրային փաստաթղթերի և գործընթացների արդիականացում։
Որակավորման պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ նախընտրելի է մարդկային ռեսուրսների կառավարման, իրավագիտության կամ հարակից ոլորտներում։
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ կադրային գործավարության կամ HR վարչարարության ոլորտում։
- ՀՀ աշխատանքային օրենսդրության և կադրային փաստաթղթաշրջանառության պահանջների լավ իմացություն, կենտրոնական բանկի նորմատվ ակտերի իմացություն։
- Excel ծրագրի լավ իմացություն։
- ՀԾ ծրագրով աշխատելու փորձ։
- Հայերենի գերազանց, ռուսերենի լավ և անգլերենի առնվազն բավարար իմացություն։
- Մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու, տվյալները համակարգելու և վերլուծելու կարողություն։
- Փաստաթղթերի հետ աշխատելու բարձր ճշգրտություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և պատասխանատվության զգացում։
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի զարգացած հմտություններ։
- Ժամանակի արդյունավետ կառավարման, առաջնահերթությունները սահմանելու և միաժամանակ մի քանի առաջադրանք իրականացնելու կարողություն։
- Գաղտնիության պահպանման, մասնագիտական էթիկայի և աշխատողամետ մոտեցման բարձր մակարդակ։
- Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի իրավական հարցերով մասնագիտական փորձառությունը։
- Ներքին իրավական ակտերի, կարգերի, ընթացակարգերի և HR փաստաթղթերի ձևանմուշների մշակման, վերանայման ու արդիականացման փորձը։
- Ֆինանսական կամ բանկային ոլորտում աշխատանքային փորձը։