Փորձագետ / փորձագետի օգնական
- Дедлайн
- 01.11.2026
- Обнаружено finjob
- 13.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 13.10.2026 (12 ч назад)
Մենք փնտրում ենք փորձագետի /եթե ունեք համապատասխան լիցենզիա/ կամ փորձագետի օգնականի, ով կիրականացնի վնասված գույքի զննություն, կկազմի հիմնավորված եզրակացություններ և կդառնա ապահովագրական գործընթացի կարևոր օղակ։ Ձեր աշխատանքը կապահովի վնասների գնահատման ճշգրտությունն ու թափանցիկությունը։ Եթե տիրապետում եք տեխնիկական վերլուծությանը և ունեք մանրուքները նկատելու կարողություն, սա ձեր հնարավորությունն է։
Ինչով եք զբաղվելու
- Իրականացնելու եք վնասված գույքի զննություն՝ տեղում կամ լուսանկարներով
- Կատարված զննության հիման վրա կազմելու եք զննման ակտ՝ իրականացնելով փոխարինման և վերանորոգման դետալների ցանկի կազմում
- Կազմելու եք վնասի չափի վերաբերյալ եզրակացություն
- Հետևելու եք վերանորոգող կազմակերպությունների կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքների որակի և ժամկետների պահպանմանը
- Ապահովագրական խարդախության դեպքեր հայտնաբերելիս գործը փոխանցելու եք անվտանգության ծառայություն
- Կազմելու եք հաշվետվություններ և դրանք ներկայացնելու եք անմիջական ղեկավարին:
Անհրաժեշտ որակավորում
- Բարձրագույն կրթություն /ցանկալի է տեխնիկական/
- Փորձ մեքենաների վերանորոգման կամ նմանատիպ ոլորտներում
- Հայերենի գերազանց իմացություն
- Word, Excel-ի լավ իմացություն
- Վարորդական վկայականի առկայություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Սթրեսակայունություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Սովորելու ցանկություն և ունակություն
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն և թիմայնություն
- Ժամանակի արդյունավետ կառավարում և խնդիրներ լուծելու ունակություն
- ԱՊՊԱ օրենքի իմացությունը ցանկալի է
- ASWA ծրագրի իմացությունը ցանկալի է:
Ընկերության կողմից տրամադրվող արտոնություններ
Բժշկական ապահովագրություն փորձաշրջանից հետո
Ընկերության պրոդուկտներից մինչև 30% զեղչով օգտվելու հնարավորություն /աշխատակիցների և ընտանիքի անդամների համար/
24 /20+4/ աշխատանքային օր ամենամյա արձակուրդ
Վճարվող Sick Day-եր՝ եռամսյակի ընթացքում մինչև 3 օր
Կորպորատիվ սակագներով բանկային և հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն
Կորպորատիվ սակագներով մարզասրահներից օգտվելու հնարավորություն
Կորպորատիվ ուսուցման համակարգ /ընկերության կորպորատիվ թրեյներների կողմից կազմակերպվող դասընթացներ/
Մասնագիտական թրեյնինգներին մասնակցելու հնարավորություն /դրսի մասնագետների կողմից անցկացվող դասընթացներ/
Մասնագիտական ուսուցման և որակավորման քննությունների հատուցման հնարավորություն
Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն
Ֆինանսական աջակցություն աշխատակիցների ամուսնության, երեխաների ծննդյան և այլն կապակցությամբ: