Կորպորատիվ հաճախորդների հետ փոխհարաբերությունների մենեջեր

Занятость
Полная занятость
Дедлайн
31.10.2026
Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
13.10.2026 (11 ч назад)

Միացի՛ր մեր թիմին և զարգացիր ապահովագրական ոլորտում՝ աշխատելով կորպորատիվ հաճախորդների հետ։

Ի՞նչ ես անելու

  • Կվարես բանակցություններ և հանդիպումներ կորպորատիվ հաճախորդների ու գործընկերների հետ։
  • Կտրամադրես խորհրդատվություն ապահովագրական պրոդուկտների և սակագների վերաբերյալ։
  • Կհասկանաս հաճախորդի հիմնական ռիսկերը և կբացահայտես նրա հետ ապահովագրական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։
  • Կիրականացնես ռիսկերի նախնական գնահատում (underwriting) և կկազմակերպես մինչապահովագրական զննումներ։
  • Կպատրաստես, կհամաձայնեցնես և կկնքես ապահովագրական պայմանագրեր։
  • Կկառավարես գործող պորտֆելը՝ ապահովելով վերակնքումները և պայմանագրային փոփոխությունները։
  • Կմասնակցես տենդերների, վաճառքների զարգացման և թվայնացման նախագծերին։

Ի՞նչ ենք ակնկալում

  • Բարձրագույն կրթություն ֆինանսական ոլորտում՝ ապահովագրություն, ֆինանսեր, տնտեսագիտություն
  • Ապահովագրական ոլորտում փորձ
  • Ֆինանսական և բիզնես տեղեկատվությունը վերլուծելու ունակություն
  • B2B վաճառքների փորձ, բանակցությունների, վաճառքի և հաղորդակցման ուժեղ հմտություններ
  • Արագ կողմնորոշվելու, multitasking միջավայրում աշխատելու և թիմում արդյունավետ համագործակցելու կարողություն
  • Հայերենի` գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։

Ինչո՞ւ միանալ մեզ

Մենք առաջարկում ենք մասնագիտական աճ, զարգացող միջավայր և հետաքրքիր, հաստիքային աշխատանք եվրոպական ապահովագրական շուկայի մասը կազմող միակ հայաստանյան ապահովագրական ընկերությունում: Միացի՛ր մեր թիմին և զարգացիր ապահովագրական ոլորտում՝ աշխատելով խոշոր կորպորատիվ հաճախորդների հետ։

Լրացուցիչ տեղեկատվություն

Կայուն աշխատավարձ + բոնուսներ պլանների կատարման համար

Մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն ընկերության տարբեր մասնաճյուղերում և ստորաբաժանումներում:

Միացի՛ր մեր թիմին և զարգացիր ապահովագրական ոլորտում՝ աշխատելով կորպորատիվ հաճախորդների հետ։

Ընկերության կողմից տրամադրվող արտոնություններ

Բժշկական ապահովագրություն փորձաշրջանից հետո

Ընկերության պրոդուկտներից մինչև 30% զեղչով օգտվելու հնարավորություն /աշխատակիցների և ընտանիքի անդամների համար/

24 /20+4/ աշխատանքային օր ամենամյա արձակուրդ

Վճարվող Sick Day-եր՝ եռամսյակի ընթացքում մինչև 3 օր

Կորպորատիվ սակագներով բանկային և հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն

Կորպորատիվ սակագներով մարզասրահներից օգտվելու հնարավորություն

Կորպորատիվ ուսուցման համակարգ /ընկերության կորպորատիվ թրեյներների կողմից կազմակերպվող դասընթացներ/

Մասնագիտական թրեյնինգներին մասնակցելու հնարավորություն /դրսի մասնագետների կողմից անցկացվող դասընթացներ/

Մասնագիտական ուսուցման և որակավորման քննությունների հատուցման հնարավորություն

Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն

Ֆինանսական աջակցություն աշխատակիցների ամուսնության, երեխաների ծննդյան և այլն կապակցությամբ:

Похожие вакансии

Все вакансии Liga Insurance · 5