Վաճառքի մասնագետ

Дедлайн
31.10.2026
Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
14.10.2026 (3 ч назад)
Новые вакансии в TelegramПодпишитесь на Telegram-канал и узнавайте о новых вакансиях первыми@finjobam

Մենք փնտրում ենք ակտիվ, նպատակասլաց և արդյունքին միտված մարդկանց, ովքեր պատրաստ են սովորել կամ արդեն իրականացնում են պրոֆեսիոնալ վաճառքներ, աշխատել մեծ նպատակների համար և դառնալ ֆինանսական ոլորտում վաճառքի լավագույն մասնագետներ։

Եթե սիրում եք մարդկանց հետ աշխատել, ունեք ազդեցիկ խոսք և ցանկանում եք մեծ հաջողություններ գրանցել վաճառքների ոլորտում, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։

💼 Աշխատանքային պարտականություններ

  • Հաճախորդների ներգրավում և կարիքների բացահայտում
  • Ապահովագրական ծառայությունների ներկայացում և խորհրդատվություն
  • Վաճառքների իրականացում և պայմանագրերի կնքում
  • Երկարաժամկետ համագործակցության պահպանում հաճախորդների հետ
  • Վաճառքի պլանների իրականացում

🎯 Պահանջվող հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
  • MS Office փաթեթի /մասնավորապես Word, Excel/ լավ իմացություն
  • Հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ
  • Վաճառքների նկատմամբ հետաքրքրվածություն
  • Գրագետ և վստահ խոսք
  • Արդյունքին միտված մտածելակերպ
  • Սովորելու և զարգանալու ցանկություն

✅ Առավելություն կլինի

  • Վաճառքների կամ հաճախորդների սպասարկման փորձը
  • Ֆինանսական կամ ապահովագրական ոլորտի նկատմամբ հետաքրքրվածությունը

Ընկերության կողմից տրամադրվող արտոնություններ

Բժշկական ապահովագրություն փորձաշրջանից հետո

Ընկերության պրոդուկտներից մինչև 30% զեղչով օգտվելու հնարավորություն /աշխատակիցների և ընտանիքի անդամների համար/

24 /20+4/ աշխատանքային օր ամենամյա արձակուրդ

Վճարվող Sick Day-եր՝ եռամսյակի ընթացքում մինչև 3 օր

Կորպորատիվ սակագներով բանկային և հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն

Կորպորատիվ սակագներով մարզասրահներից օգտվելու հնարավորություն

Կորպորատիվ ուսուցման համակարգ /ընկերության կորպորատիվ թրեյներների կողմից կազմակերպվող դասընթացներ/

Մասնագիտական թրեյնինգներին մասնակցելու հնարավորություն /դրսի մասնագետների կողմից անցկացվող դասընթացներ/

Մասնագիտական ուսուցման և որակավորման քննությունների հատուցման հնարավորություն

Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն

Ֆինանսական աջակցություն աշխատակիցների ամուսնության, երեխաների ծննդյան և այլն կապակցությամբ

Լրացուցիչ տեղեկատվություն

Հաստիքային աշխատանք Հայաստանի ամենախոշոր ապահովագրական ընկերությունում

Կայուն աշխատավարձ + բոնուսներ պլանների կատարման համար

Մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն ընկերության տարբեր մասնաճյուղերում և ստորաբաժանումներում:

Похожие вакансии

Все вакансии Liga Insurance · 5