«Կոմիտաս» մասնաճյուղի վարկային մասնագետ/բիզնեսի զարգացման մենեջեր

Город
Ереван
Филиал
«Կոմիտաս» մասնաճյուղ
Опубликовано
09.10.2026
Дедлайн
30.10.2026
Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
13.10.2026 (11 ч назад)

Եթե դու ակտիվ մարդ ես, սիրում ես շփումն ու ճամփորդությունը, ապա մենք հենց քեզ ենք փնտրում որպես նոր թիմակից՝ սովորելու/զարգացնելու վարկային վերլուծաբանի, վաճառքի քո հմտությունները։

Հիմնական պարտականություններ

  • Հանդիպել մարդկանց ու ձեռնարկատերերի, հասկանալ նրանց կարիքները, ներգրավել հաճախորդների
  • Տրամադրել խորհրդատվություն կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների վերաբերյալ
  • Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն
  • Կատարել վարկային ռիսկերի գնահատում,
  • Կազմել վարկային փաթեթներ, կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները
  • Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին
  • Ըստ անհրաժեշտության փոխարինել սպասարկման կենտրոնների ղեկավարներին, գանձապահին
  • Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիթորինգներ։

Հիմնական պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, բուհի ավարտական կուրսի ուսանողները նույնպես կարող են դիմել
  • Վարկային մասնագետի փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
  • Վերլուծական մտածողություն
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
  • Սթրեսակայունություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank),
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Գործուղումների մեկնելու պատրաստակամություն
  • Ժամանակի կառավարում:

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Ամենամսյա, եռամսյակային, իսամյակային բոնուսներ ( կախված է աշխատակցի անհատական կատարողականից)
  • Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Похожие вакансии

Все вакансии FINCA · 19