«Կոմիտաս» մասնաճյուղի վարկային մասնագետ/բիզնեսի զարգացման մենեջեր
- Քաղաք
- Երևան
- Մասնաճյուղ
- «Կոմիտաս» մասնաճյուղ
- Հրապարակվել է
- 09.10.2026
- Վերջնաժամկետ
- 30.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
Եթե դու ակտիվ մարդ ես, սիրում ես շփումն ու ճամփորդությունը, ապա մենք հենց քեզ ենք փնտրում որպես նոր թիմակից՝ սովորելու/զարգացնելու վարկային վերլուծաբանի, վաճառքի քո հմտությունները։
Հիմնական պարտականություններ
- Հանդիպել մարդկանց ու ձեռնարկատերերի, հասկանալ նրանց կարիքները, ներգրավել հաճախորդների
- Տրամադրել խորհրդատվություն կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների վերաբերյալ
- Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն
- Կատարել վարկային ռիսկերի գնահատում,
- Կազմել վարկային փաթեթներ, կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները
- Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին
- Ըստ անհրաժեշտության փոխարինել սպասարկման կենտրոնների ղեկավարներին, գանձապահին
- Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիթորինգներ։
Հիմնական պահանջներ
- Բարձրագույն կրթություն, բուհի ավարտական կուրսի ուսանողները նույնպես կարող են դիմել
- Վարկային մասնագետի փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
- Վերլուծական մտածողություն
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Սթրեսակայունություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank),
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Գործուղումների մեկնելու պատրաստակամություն
- Ժամանակի կառավարում:
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Ամենամսյա, եռամսյակային, իսամյակային բոնուսներ ( կախված է աշխատակցի անհատական կատարողականից)
- Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն