Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության առաջատար մասնագետ
- Город
- Ереван
- Подразделение
- Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչություն
- Опыт
- Senior / Старший
- Опубликовано
- 06.10.2026
- Дедлайн
- 30.10.2026
- Обнаружено finjob
- 13.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 14.10.2026 (4 ч назад)
Մենք փնտրում ենք վերլուծական մտածողությամբ և մանրուքների նկատմամբ ուշադրություն ունեցող առաջատար (կամ գլխավոր) մասնագետի՝ ֆինանսական թիմին միանալու համար:
Պաշտոնը ներառում է ֆինանսական և կառավարչական հաշվետվությունների կազմում, կարգավորող մարմինների պահանջների ապահովում, բարդ տվյալների վերլուծություն, ինչպես նաև բյուջետավորման ու կանխատեսման գործընթացների համակարգում։ Աշխատանքը նաև ենթադրում է սերտ համագործակցություն ներքին ստորաբաժանումների և միջազգային գործընկերների հետ:
Եթե ունեք համապատասխան փորձ և ցանկանում եք նպաստել կազմակերպության զարգացմանը, սիրով կքննարկենք ձեր թեկնածությունը:
Հիմնական պարտականությունները
- Ներքին և միջազգային հաշվետվություններ
- Պատրաստել օրական, ամսական և եռամսյակային ներքին հաշվետվություններ ու հարթակներ (dashboards)՝ ղեկավար անձնակազմի որոշումների կայացման գործընթացին աջակցելու համար։
- Կազմել և տրամադրել ֆինանսական ու գործառնական հաշվետվություններ արտասահմանյան միջազգային գործընկերների և շահագրգիռ կողմերի համար։
- Պարբերաբար գնահատել ֆինանսական և գործառնական ցուցանիշները՝ դրանք համեմատելով ռազմավարական կանխատեսումների և պատմական տվյալների հետ։
Լրացուցիչ պարտականություններ
- Անհատական ծրագրեր (Ad-Hoc Projects). Իրականացնել բաժնի հիմնական գործառույթներին առնչվող այլ ռազմավարական հանձնարարություններ և վերլուծական առաջադրանքներ:
Հիմնական պահանջները
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության կամ մաթեմատիկայի ոլորտում
- Առնվազն մեկ տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ
- Հաշվապահական հաշվառման սկզբունքների և ստանդարտների, հաշվապահական գործընթացների,ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների իմացություն
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
- Power BI և SQL ծրագրով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office (Word, Excel և PowerPoint))
- Տվյալների բազաների հետ աշխատելու ունակություն
- Խնդիրների լուծման կարողություն, վերլուծական հմտություններ և ճշտապահություն
- Աշխատանքի որակի ապահովում
- Լարված իրավիճակներում և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն, մարտահրավերները և և դժվարությունները հաղթահարելու կամք, հաստատակամություն
- Անկախ և կազմակերպված աշխատելու ուժեղ կարողություն, վճռականություն, արդյունքամետություն և նպատակասլացություն
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Միջազգային որակավորման քննությունների ֆինանսավորում (ACCA, CIMA, CFA, CIA)
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն