Անդերռայթինգի բաժնի մասնագետ

Город
Ереван
Занятость
Полная занятость
Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
14.10.2026 (3 ч назад)
Новые вакансии в TelegramПодпишитесь на Telegram-канал и узнавайте о новых вакансиях первыми@finjobam

Աշխատանքի նկարագրություն

Ingo-ն հրավիրում է Անդերռայթինգի բաժնի մասնագետի` միանալու իր զարգացող և ընդլայնվող թիմին:

Աշխատանքային պարտականություններ

  • Ապահովագրական ռիսկերի գնահատում և համապատասխան որոշումների կայացման գործընթացի իրականացում։
  • Ապահովագրական պայմանագրերի պայմանների և մուտքային տվյալների ստուգում, վերլուծություն և հաստատում։
  • Ապահովագրական պայմանագրերում անհրաժեշտ փոփոխությունների կատարում և տվյալների թարմացում։
  • Ապահովագրական պայմանագրերի դադարեցման, ինչպես նաև անվավեր ճանաչման գործընթացների իրականացում՝ սահմանված ընթացակարգերի համաձայն։
  • Հաճախորդների և գործընկերների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության և տվյալների հավաքագրում, ստուգում և համակարգում։
  • Ապահովագրական պրոդուկտների վնասաբերության ցուցանիշների մշտադիտարկում, վերլուծություն և վերահսկում։
  • Ապահովագրական ռիսկերի, պրոդուկտների և վաճառքի արդյունավետության վերաբերյալ անհրաժեշտ վերլուծությունների և հաշվետվությունների պատրաստում։
  • Անդերռայթինգի գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում և համապատասխան գործընթացների կատարելագործման մասնակցություն։
  • Համագործակցություն ընկերության համապատասխան ստորաբաժանումների և գործընկերների հետ՝ պայմանագրերի, պրոդուկտների և անդերռայթինգի գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է մաթեմատիկայի, ֆինանսների տնտեսագիտության կամ բնական գիտությունների ոլորտում),
  • Microsoft office/Excel- ի լավ իմացություն,
  • Վերլուծական հմտություններ,
  • Որոշումների կայացման և խնդիրների լուծման հմտություններ,
  • Թիմային աշխատանքի և ժամկետներ պահելու հմտություններ,
  • Հաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ։

Լրացուցիչ տեղեկություն

Ձեր ինքնակենսագրականը կարող եք ուղարկել hr@ingoarmenia.am հասցեով` նշելով թափուր հաստիքի անվանումը:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին հետաքրքրության համար. միայն համապատասխան թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Похожие вакансии

Все вакансии INGO Armenia · 8