Լիզինգային գործառնությունների ծառայության գլխավոր մասնագետ | վերլուծաբան
- Քաղաք
- Երևան
- Փորձ
- առնվազն 1 տարի · Senior / Ավագ
- Վերջնաժամկետ
- 25.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 14.10.2026 (1 ժամ առաջ)
Լիզինգային հայտերի շրջանակներում կորպորատիվ հաճախորդների ֆինանսական վիճակի, բիզնես գործունեության և ռիսկերի համակողմանի վերլուծության իրականացում
Աշխատանքային պարտականություններ
- Լիզինգային ֆինանսավորման շրջանակներում կորպորատիվ հաճախորդներին խորհրդատվության տրամադրում, գործունեության վայրի այցելություն և բիզնեսի ուսումնասիրություն
- Լիզինգային հայտերի վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, ստուգում և համակարգում համապատասխան ձևանմուշներում
- Համագործակցություն բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ՝ մասնագիտական եզրակացությունների պատրաստման և ներկայացման նպատակով
- Լիզինգային հայտերի ներկայացում Վարչության և/կամ Վարկային կոմիտեի նիստերին
- Գործող լիզինգային պորտֆելի մոնիթորինգ և ռիսկերի գնահատում
- Ղեկավարի կողմից տրված ընթացիկ հանձնարարականների կատարում
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ֆինանսներ, տնտեսագիտություն)
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային վարկավորման ոլորտում
- Ֆինանսական վերլուծության և ռիսկերի գնահատման հմտություններ
- Հաշվապահական հաշվառման լավ իմացություն
- Excel և վերլուծական գործիքների լավ տիրապետում
- Արդյունավետ հաղորդակցման և բանակցելու հմտություններ
- Ժամանակի կառավարման բարձր ունակություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն