Լիզինգային գործառնությունների ծառայության պրոդուկտ մենեջեր

Քաղաք
Երևան
Փորձ
առնվազն 1 տարի
Վերջնաժամկետ
25.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
14.10.2026 (1 ժամ առաջ)

Զարգացնել բանկի լիզինգային ծառայությունների վաճառքները՝ նոր ենթապրոդուկտների ստեղծման, մատակարարների հետ շահավետ/էքսկլյուզիվ համագործակցության հաստատման, ֆինանսավորման նոր աղբյուրների ներգրավման և պետական ծրագրերի արդյունավետ կիրառման միջոցով։

Աշխատանքային պարտականություններ

  • Մշակել և ներդնել նոր լիզինգային ենթապրոդուկտներ՝ հիմնվելով շուկայի պահանջարկի և հաճախորդների կարիքների վրա
  • Վերլուծել շուկան և բացահայտել աճի նոր ուղղություններ, որոնք կարող են նպաստել վաճառքների ընդլայնմանը
  • Հաստատել և զարգացնել համագործակցություն մատակարարների հետ՝ ապահովելով բացառիկ կամ արտոնյալ պայմաններ հաճախորդների համար
  • Մշակել համատեղ առաջարկներ մատակարարների հետ՝ խթանելու վաճառքների ծավալները
  • Ներգրավել նոր ֆինանսական գործընկերներ և ֆոնդեր՝ լիզինգային ծրագրերի մրցունակությունը բարձրացնելու նպատակով
  • Աշխատել պետական մարմինների և ծրագրերի հետ՝ սուբսիդավորման, համաֆինանսավորման կամ աջակցության այլ մեխանիզմների կիրառման միջոցով
  • Կազմակերպել և իրականացնել պրոդուկտների ներկայացումներ, արշավներ և վաճառքի խթանման միջոցառումներ
  • Սերտ համագործակցել վաճառքի և մարքեթինգի թիմերի հետ՝ ապահովելով մշակված լուծումների արդյունավետ շուկայավարում և իրականացում
  • Ապահովել վաճառքի պլանների իրականացումը՝ նոր գործիքների և մեխանիզմների կիրառմամբ

Անհրաժեշտ պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտության, ֆինանսների կամ բիզնեսի ոլորտում)
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի կամ ֆինանսական ոլորտում (լիզինգի փորձը կդիտվի որպես առավելություն)
  • Գերազանց հաղորդակցման և ներկայացման հմտություններ
  • Բանակցությունների վարման և գործարքների հաջող փակման հմտություններ
  • Հաճախորդակենտրոն մտածելակերպ և հարաբերությունների կառուցման կարողություն
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն
  • Վաճառքի պլանավորման և արդյունքների վերլուծության կարողություն
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office, AS Bank)
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
  • Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները AMIO Bank · 7