Հաճախորդների աջակցման մասնագետ | ք.Վանաձոր
- Քաղաք
- Վանաձոր
- Զբաղվածություն
- Հերթափոխային
- Փորձ
- առնվազն 1 տարի
- Վերջնաժամկետ
- 16.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 14.10.2026 (2 ժամ առաջ)
Բանկի գործող և պոտենցիալ հաճախորդների տեղեկատվական զանգերի աջակցություն, սոցիալական կայքերի և այլ առցանց հարթակների միջոցով նամակագրություն: Վաճառքների խթանման նպատակով ելքային հեռախոսազանգերի իրականացում:
Աշխատաժամեր: հերթափոխային գրաֆիկ
Աշխատանքային պարտականություններ
- Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ գործող և նոր հաճախորդներին խորհրդատվության տրամադրում
- Հաճախորդներին հասանելի համակարգերի օգտագործման հետ կապված տեխնիկական աջակցության իրականացում
- Մուտքային զանգերի գծով խաչաձև վաճառքների իրականացում
- Վաճառքների խթանման նպատակով ելքային հեռախոսազանգերի իրականացում տարբեր թիրախային խմբերի, ինչպես նաև ընկերության այլ կարիքներից ելնելով, նախահաստատված ցուցակների հիման վրա
- Հաճախորդների խնդիրների բացահայտում, արագ կարգաբերում, ինչպես նաև առաջադրված և չլուծված հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում համապատասխան բաժիններ կամ անմիջական ղեկավարին
- Հաճախորդների հեռախոսազանգերով ստացված բողոքների և առաջարկների ընդունում և փոխանցում դիմում-բողոքները համակարգող աշխատակցին
- Զանգերի կենտրոնում այլ ընթացիկ աշխատանքների կատարում
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Հաճախորդների սպասարկման ոլորտում 1 տարվա աշխատանքային փորձ
- Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- Համակարգչային գիտելիքներ` Microsoft Office, ՀԾ Բանկ համակարգ
- Հաղորդակցման և միջանձնային շփման գերազանց հմտություններ
- Դինամիկ, արագ փոխվող միջավայրում աշխատելու ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Հայերենի գերազանց իմացություն
- Ռուսերեն կամ անգլերեն լեզուների լավ իմացություն