Կենտրոնացված վարկային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետ
- Քաղաք
- Երևան
- Փորձ
- առնվազն 2 տարի · Senior / Ավագ
- Վերջնաժամկետ
- 26.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
ՀՀ օրենքի և Բանկի ներքին ընթացակարգերի համաձայն հաճախորդների վարկային գործառնությունների և դրանց ապահովման միջոցների ձևակերպում:
Աշխատանքային պարտականություններ
- Բանկի համակարգում տրամադրվող ֆինանսավորման գործիքների (վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի, բանկային երաշխիքի, ֆինանսական վարձակալության (լիզինգի), դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) տրամադրման և դրանց կատարման ապահովման միջոցների հետ կապված անհրաժեշտ պայմանագրերի ձևակերպման, նոտարական կարգով վավերացման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման իրականացում
- Գրավի առարկաների պետական գրանցման` արգելանքի կիրառման կազմակերպում
- Մարված վարկերի և/կամ Բանկի իրավասու մարմնի կողմից կայացված որոշման համաձայն ապահովման միջոց հանդիսացող գրավների գրավից ազատման գործառույթների իրականացում
- Վարկերի ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկաների վերաբերյալ Բանկի վարչության որոշումների կամ համապատասխան ստորաբաժանումների դրական եզրակացությունների հիման վրա համապատասխան համաձայնությունների տրամադրում
- Հաճախորդների պարտավորությունների ճշգրտման, խմբագրման և զիջման ձևակերպում
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական, իրավաբանական, տեխնիկական կրթություն
- Երկու տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում
- Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- Առաջնորդության հմտություն
Հաղորդակցման հմտություններ
- Ժամանակի կառավարում
- Վերլուծական մտածողություն
- MS Office, Mulberry, ՀԾ ծրագրերի իմացություն
- Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների բազային իմացություն