Application Security և Secure Development

Քաղաք
Երևան
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
առնվազն 2 տարի
Հրապարակվել է
02.09.2026
Վերջնաժամկետ
15.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
14.10.2026 (1 ժամ առաջ)

Աշխատանքի նկարագիր

  • Մասնակցել Բանկում Application Security, Secure SDLC և DevSecOps գործընթացների կառուցմանը, ներդրմանը և շարունակական զարգացմանը՝ ներառյալ անհրաժեշտ տեխնիկական վերահսկողությունների, գործիքների, ինտեգրացիաների և աշխատանքային հոսքերի ձևավորումը։
  • Մասնակցել Secure Software Development Lifecycle (Secure SDLC) գործընթացի նախագծմանը և ներդրմանը՝ տեղեկատվական անվտանգության պահանջները ներառելով ծրագրային ապահովման մշակման ամբողջ կենսացիկլում՝ Requirements, Design, Development, Testing, Deployment և Maintenance փուլերում։
  • Իրականացնել Բանկի նոր և գործող Web Application-ների, API-ների, Backend/Frontend բաղադրիչների և այլ ծրագրային լուծումների անվտանգության գնահատում։
  • Իրականացնել Source Code Security Review՝ ծրագրային կոդում անվտանգության խոցելիությունների, վտանգավոր ծրագրավորման մոտեցումների, սխալ կոնֆիգուրացիաների և այլ անվտանգության խնդիրների հայտնաբերման նպատակով։
  • Իրականացնել և զարգացնել SAST (Static Application Security Testing), DAST (Dynamic Application Security Testing), SCA (Software Composition Analysis), Secret Scanning և այլ Application Security ստուգումներ։
  • Վերլուծել SAST, DAST, SCA և այլ AppSec գործիքների արդյունքները, իրականացնել Triage և Validation՝ իրական խոցելիությունները False Positive արդյունքներից տարբերակելու նպատակով։
  • Իրականացնել հայտնաբերված Application Security խոցելիությունների դասակարգում և առաջնահերթության սահմանում՝ հաշվի առնելով Severity, Exploitability, Application Criticality, Data Sensitivity և հնարավոր բիզնես ազդեցությունը։
  • Կազմակերպել հայտնաբերված խոցելիությունների փոխանցումը համապատասխան Development թիմերին, վերահսկել դրանց վերացման ընթացքը և իրականացնել կրկնակի ստուգում (Retest / Verification)։
  • Մասնակցել Code Review գործընթացներին տեղեկատվական անվտանգության տեսանկյունից՝ հատուկ ուշադրություն դարձնելով OWASP Top 10, OWASP API Security Top 10, OWASP ASVS և Secure Coding սկզբունքներին։
  • Վերլուծել ծրագրային լուծումներում կիրառվող Third-Party Library-ները, Packages և այլ Dependencies՝ հայտնաբերելով հայտնի խոցելիություններ, ռիսկային կամ հնացած բաղադրիչներ։
  • Մշակողներին տրամադրել հայտնաբերված խոցելիությունների Root Cause-ի և դրանց վերացման վերաբերյալ գործնական տեխնիկական առաջարկություններ։
  • Մասնակցել նոր հավելվածների, ծառայությունների և էական փոփոխությունների Architecture / Design Security Review գործընթացներին՝ անվտանգության խնդիրները մշակման հնարավորինս վաղ փուլում հայտնաբերելու նպատակով։
  • Մասնակցել Threat Modeling գործընթացի կառուցմանը և իրականացմանը՝ բացահայտելով հնարավոր Threat Actor-ները, Attack Surface-ը, Trust Boundary-ները, Attack Scenario-ները և անհրաժեշտ Security Control-ները։
  • Գնահատել Authentication, Authorization, Access Control, Session Management, Input Validation, Cryptography, Secrets Management, Logging, Error Handling և այլ Application Security մեխանիզմների իրականացումը։
  • Գնահատել API Security մեխանիզմները՝ ներառյալ Authentication/Authorization, Object/Function Level Access Control, Input Validation, Rate Limiting և այլ համապատասխան վերահսկողություններ։
  • Մասնակցել Web Application-ների և API-ների ձեռքով անվտանգության ստուգումներին՝ ավտոմատացված գործիքների արդյունքների Validation-ի և լրացուցիչ անվտանգության խնդիրների հայտնաբերման նպատակով։
  • Մասնակցել Secure Coding Standard-ների, Application Security Requirement-ների, Checklist-ների և Developer Security Guideline-ների մշակմանը և շարունակական կատարելագործմանը։

DevSecOps և CI/CD Security

  • Մասնակցել Բանկում DevSecOps գործընթացների կառուցմանը և զարգացմանը՝ անվտանգության ստուգումները հնարավորինս ինտեգրելով և ավտոմատացնելով ծրագրային ապահովման մշակման և մատակարարման գործընթացներում։
  • Մասնակցել CI/CD Pipeline-ների անվտանգության նախագծմանը, գնահատմանը և շարունակական կատարելագործմանը։
  • Ինտեգրել SAST, DAST, SCA, Secret Scanning և այլ Application Security ստուգումներ CI/CD Pipeline-ներում։
  • Մասնակցել Security Quality Gate-երի մշակմանը և ներդրմանը՝ սահմանելով անվտանգության համապատասխան չափանիշներ Build, Test և Deployment փուլերի համար։
  • Մասնակցել Repository-ների և CI/CD Pipeline-ների անվտանգության վերահսկողությունների ներդրմանը՝ ներառյալ Access Control, Branch Policies, Pull Request / Code Review Requirements, Pipeline Permissions և այլ համապատասխան մեխանիզմներ։
  • Մասնակցել CI/CD Service Account-ների, Service Connection-ների, Token-ների, Credentials-ի և Secrets-ի անվտանգ օգտագործման և հասանելիության վերահսկման գործընթացների ձևավորմանը։
  • Մասնակցել ծրագրային կոդում, Repository-ներում և CI/CD Pipeline-ներում Password, API Key, Token, Certificate/Private Key և այլ Secrets-ի հայտնաբերման և անվտանգ կառավարման գործընթացների ներդրմանը։
  • Մասնակցել Application Security գործիքների ընտրությանը, Proof of Concept (PoC)-ին, փորձարկմանը, ներդրմանը, կարգավորմանը, ինտեգրմանը և հետագա Administration-ին։
  • Կարգավորել և կատարելագործել AppSec գործիքների Rules, Policies, Profiles և Scan Configuration-ները՝ False Positive-ները նվազեցնելու և Detection Quality-ն բարձրացնելու նպատակով։
  • Մասնակցել Application Security գործիքների, Task/Issue Management համակարգերի և այլ համապատասխան համակարգերի հետ ինտեգրմանը։
  • Մասնակցել Docker Container Security գործընթացների կառուցմանը և զարգացմանը՝ ներառյալ Container Image Scanning, Base Image Security, Dependency Analysis, Secrets Detection և Container Configuration Security։
  • Մասնակցել անվտանգ Base Image-ների օգտագործման պահանջների և Container Image Lifecycle-ի անվտանգության վերահսկողությունների ձևավորմանը։
  • Մշակել Scripts, Integrations և Automation լուծումներ՝ Application Security և DevSecOps գործընթացների ավտոմատացման և արդյունավետության բարձրացման նպատակով։
  • Application Security Vulnerability Management
  • Մասնակցել Application Security Vulnerability Management գործընթացի կառուցմանը և զարգացմանը՝ ապահովելով հայտնաբերված խնդիրների ամբողջական Lifecycle-ի կառավարումը՝ Detection → Validation → Prioritization → Remediation → Retest → Closure։
  • Ապահովել SAST, DAST, SCA, Code Review, Security Testing և այլ աղբյուրներից հայտնաբերված Application Security խնդիրների միասնական գրանցումը և հետագծելիությունը։
  • Գնահատել հայտնաբերված խոցելիությունների տեխնիկական և բիզնես ազդեցությունը՝ հաշվի առնելով CVSS, CWE, Exploitability, Application Criticality և այլ համապատասխան գործոններ։
  • Համագործակցել Development, DevOps, QA, Infrastructure, Security Engineering և Security Testing / Penetration Testing թիմերի հետ՝ անվտանգության պահանջների ներդրման և հայտնաբերված խնդիրների վերացման շրջանակում։
  • Մասնակցել Application Security Metrics/KPI-ների մշակմանը և հավաքագրմանը՝ ներառյալ Security Scan Coverage, Vulnerability Severity, Remediation Time, Open/Closed Vulnerabilities և այլ համապատասխան ցուցանիշներ։
  • Պատրաստել Application Security վիճակի, հայտնաբերված խոցելիությունների, ռիսկերի և իրականացված աշխատանքների վերաբերյալ տեխնիկական և պարբերական հաշվետվություններ։
  • Մասնակցել մշակողների և այլ տեխնիկական թիմերի համար Secure Coding / Application Security Awareness աշխատանքների կազմակերպմանը։
  • Հետևել արդի Application Security սպառնալիքներին, խոցելիություններին, CVE/CWE-ներին, Attack Technique-ներին և Secure Development Practice-ներին՝ համապատասխան գիտելիքները կիրառելով Բանկի Application Security և DevSecOps գործընթացներում։

Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Junior մակարդակի համար պարտադիր չէ Application Security / DevSecOps աշխատանքային փորձի առկայությունը, եթե թեկնածուն ունի համապատասխան տեխնիկական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ ձեռք բերված Home Lab, ուսումնական ծրագրերի, պրակտիկայի, անձնական նախագծերի կամ այլ գործնական գործունեության միջոցով։
  • Middle մակարդակի համար ցանկալի է առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ Application Security, DevSecOps, Software Development, DevOps, Penetration Testing կամ հարակից ոլորտում։
  • Տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության, ծրագրավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն կամ համարժեք մասնագիտական փորձ։
  • Web Application և API Architecture-ի հիմնական սկզբունքների լավ իմացություն։
  • HTTP/HTTPS, TLS, DNS, Cookies, Sessions, Headers և Web Communication-ի հիմնական մեխանիզմների իմացություն։
  • Authentication, Authorization, Access Control, Session Management և Identity Security հիմնական սկզբունքների իմացություն։
  • OWASP Top 10-ի և տարածված Web Application Security խոցելիությունների՝ Injection, Cross-Site Scripting (XSS), Broken Access Control, SSRF, Authentication/Session խնդիրներ և այլ Attack Class-ների իմացություն։
  • OWASP API Security Top 10-ի և API-ներին բնորոշ անվտանգության հիմնական ռիսկերի վերաբերյալ գիտելիքներ։
  • OWASP ASVS-ի և Application Security Control-ների վերաբերյալ ընդհանուր պատկերացում։
  • Secure Coding սկզբունքների և ծրագրային կոդում անվտանգության խնդիրների առաջացման հիմնական պատճառների վերաբերյալ պատկերացում։
  • Source Code-ի ընթերցման և անվտանգության տեսանկյունից վերլուծության կարողություն առնվազն մեկ ծրագրավորման լեզվով(օր․՝ .NET / C#, Node.js / JavaScript, React, PHP կամ այլ):
  • Git և Version Control համակարգերի աշխատանքի, Branching, Pull Request և Code Review գործընթացների հիմնական սկզբունքների իմացություն։
  • CI/CD գործընթացների և Pipeline-ների աշխատանքի հիմնական սկզբունքների իմացություն։
  • SAST, DAST, SCA և Secret Scanning գործիքների աշխատանքի սկզբունքների և դրանց կիրառման տարբերությունների իմացություն։
  • Software Dependency-ների, Package Manager-ների, Third-Party/Open-Source Component-ների և դրանց հետ կապված անվտանգության ռիսկերի վերաբերյալ պատկերացում։
  • Secrets Management և ծրագրային կոդում, Repository-ներում ու CI/CD միջավայրում Credentials-ի անվտանգ կառավարման հիմնական սկզբունքների իմացություն։
  • Docker Container-ների, Image-ների, Registry-ների և Container Security-ի հիմնական սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ։
  • Linux և Windows համակարգերի հետ աշխատանքի հիմնական հմտություններ։
  • Vulnerability Management գործընթացի և խոցելիությունների Severity/Priority գնահատման հիմնական սկզբունքների իմացություն։
  • CVE, CWE և CVSS հասկացությունների և դրանց կիրառման հիմնական սկզբունքների իմացություն։
  • Burp Suite, OWASP ZAP կամ համարժեք Web Security Testing գործիքների կիրառման հիմնական հմտություններ։
  • Առնվազն մեկ Scripting/Programming լեզվի գործնական իմացություն՝ Python, PowerShell, Bash, C#, JavaScript/Node.js կամ համարժեք։
  • Տեխնիկական խնդիրները վերլուծելու, դրանց Root Cause-ը հասկանալու և մշակողներին գործնական Remediation առաջարկություններ ներկայացնելու կարողություն։
  • Անգլերենի իմացություն՝ տեխնիկական փաստաթղթերի, Security Advisory-ների, CVE-ների, գործիքների Documentation-ի և մասնագիտական նյութերի ընթերցման համար բավարար մակարդակով։
  • Վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն, ինքնուրույն սովորելու և Development, DevOps, QA, IT և Information Security թիմերի հետ արդյունավետ համագործակցելու կարողություն։
  • Production միջավայրերի, ծրագրային կոդի և CI/CD գործընթացների հետ աշխատանքի ժամանակ սահմանված Change Management, Access Control և պատասխանատվության սահմանները պահպանելու կարողություն։

Առավելություն կդիտվի

  • Application Security, DevSecOps, Secure Software Development, DevOps, Software Development կամ Penetration Testing ուղղությամբ գործնական աշխատանքային փորձ
  • Azure DevOps-ի հետ գործնական աշխատանքի փորձ՝ ներառյալ Repositories, Pipelines, Branch Policies, Pull Requests, Service Connections և համապատասխան Access Control մեխանիզմներ։
  • Source Code Security Review փորձ։
  • Semgrep, SonarQube/SonarCloud, Checkmarx, Fortify կամ համարժեք SAST լուծումների հետ աշխատանքի փորձ։
  • OWASP ZAP, Burp Suite Professional, Invicti/Acunetix կամ համարժեք DAST լուծումների հետ աշխատանքի փորձ։
  • Snyk, Mend, OWASP Dependency-Check կամ համարժեք SCA / Dependency Scanning լուծումների հետ աշխատանքի փորձ։
  • Gitleaks, TruffleHog կամ համարժեք Secret Scanning լուծումների հետ աշխատանքի փորձ։
  • Trivy, Grype կամ համարժեք Container/Image Security Scanning գործիքների հետ աշխատանքի փորձ։
  • SAST/DAST/SCA/Secret Scanning գործիքների CI/CD Pipeline-ներում ինտեգրման և Security Quality Gate-երի ներդրման փորձ։
  • Source Code Security Review իրականացնելու և հայտնաբերված խնդիրների համար Secure Coding / Remediation առաջարկություններ տրամադրելու փորձ։
  • Web Application և API Security Testing-ի գործնական փորձ։
  • Threat Modeling գործընթացների և STRIDE կամ համարժեք մեթոդաբանությունների կիրառման փորձ։
  • OAuth 2.0, OpenID Connect, JWT, SAML և ժամանակակից Authentication/Authorization մեխանիզմների անվտանգության վերաբերյալ գիտելիքներ։
  • Docker և Container Security ուղղությամբ գործնական փորձ։
  • API, Webhook, CLI և այլ ինտեգրացիոն մեխանիզմների կիրառմամբ Security Automation իրականացնելու փորձ։
  • Python, PowerShell, Bash, C# կամ JavaScript/Node.js լեզուներով AppSec/DevSecOps գործընթացների համար Scripts և Automation գործիքների մշակման փորձ։
  • Kubernetes, Container Orchestration տեխնոլոգիաների և դրանց անվտանգության վերաբերյալ գիտելիքներ կամ գործնական փորձ։
  • Cloud Security՝ Microsoft Azure, AWS կամ այլ Cloud միջավայրերի անվտանգության վերաբերյալ գիտելիքներ կամ գործնական փորձ։
  • Infrastructure as Code (IaC) և Terraform, Ansible կամ համարժեք տեխնոլոգիաների անվտանգության վերաբերյալ գիտելիքներ կամ գործնական փորձ։
  • Bug Bounty ծրագրերին մասնակցություն և իրական Web/API խոցելիությունների հայտնաբերման գործնական փորձ։
  • Բանկային, ֆինանսական կամ այլ կարգավորվող կազմակերպությունում Application Security / DevSecOps ուղղությամբ աշխատանքի փորձ։
  • PCI DSS, OWASP ASVS, OWASP SAMM, NIST Secure Software Development Framework (SSDF) կամ այլ Secure Development Framework/Standard-ների վերաբերյալ գիտելիքներ։
  • Մասնագիտական սերտիֆիկացումների առկայություն՝ eWPT/eWPTX, Burp Suite Certified Practitioner (BSCP), HTB CWEE, OSWE կամ Application Security / DevSecOps ոլորտի համարժեք սերտիֆիկացումներ։ Container/Cloud Security ուղղությամբ CKS կամ համարժեք սերտիֆիկացումը կդիտվի որպես լրացուցիչ առավելություն։
  • Գործնական ուսուցում և հմտությունների զարգացում PortSwigger Web Security Academy, Hack The Box, TryHackMe, PentesterLab, Microsoft Learn, OWASP, OffSec կամ համարժեք մասնագիտացված հարթակներում։ Իրականացված Labs, Challenges, CTF-ները, Bug Bounty արդյունքները, հրապարակված Write-up-ները, GitHub նախագծերը կամ այլ գործնական ձեռքբերումները կդիտվեն որպես լրացուցիչ առավելություն։

Ինչ ենք ակնկալում թեկնածուից

Գործնական հետաքրքրվածություն ինչպես Application Security, այնպես էլ DevSecOps ուղղություններով և ծրագրային ապահովման մշակման գործընթացը ոչ միայն անվտանգության տեսանկյունից ստուգելու, այլ նաև անվտանգության վերահսկողությունները դրա մեջ գործնականորեն ինտեգրելու կարողություն։

Պաշտոնը չի սահմանափակվում պատրաստի SAST/DAST Scan-ների արդյունքների դիտարկմամբ։ Մասնագետը մասնակցելու է Application Security և DevSecOps գործընթացների կառուցմանը՝ Secure SDLC-ի ձևավորումից և Source Code Security Review-ից մինչև CI/CD Pipeline-ներում ավտոմատացված Security Testing-ի, Security Quality Gate-երի, Dependency/Secret Scanning-ի և այլ վերահսկողությունների ներդրում։

Junior մակարդակի թեկնածուից ակնկալվում է ունենալ տեխնիկական հիմք, Web/Application Security և Software Development գործընթացների վերաբերյալ գիտելիքներ, Source Code-ը հասկանալու կարողություն և պատրաստակամություն՝ զարգանալու ինչպես Application Security, այնպես էլ DevSecOps ուղղություններով։

Middle մակարդակի մասնագետից ակնկալվում է Application Security խնդիրների ինքնուրույն վերլուծություն, Source Code Security Review, SAST/DAST/SCA արդյունքների Validation, Threat Modeling, խոցելիությունների գնահատում և Development թիմերի հետ դրանց վերացման կազմակերպում։ Ակնկալվում է նաև ակտիվ և ինքնուրույն մասնակցություն Secure SDLC և DevSecOps գործընթացների կառուցմանը՝ CI/CD Security Controls, Security Quality Gates, AppSec Tooling, Automation և այլ համապատասխան մեխանիզմների նախագծման, ներդրման և զարգացման միջոցով։

Production միջավայրերում, CI/CD համակարգերում և ծրագրային կոդի հետ ցանկացած աշխատանք պետք է իրականացվի սահմանված իրավասությունների, Change Management գործընթացների և պատասխանատվության սահմանների պահպանմամբ՝ առանց չհամաձայնեցված փոփոխությունների։

Հայտերի ընդունման սկիզբ. 2 սեպտեմբեր 2026

Հայտերի ընդունման ավարտ. 15 հոկտեմբեր 2026

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Converse Bank · 10