Համակարգչային տեխնիկայի և օպերացիոն համակարգերի մասնագետ

Փորձ
առնվազն 3 տարի
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
13.10.2026 (10 ժամ առաջ)

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու և թիմային աշխատակցի՝ միանալու Ընկերության Համակարգչային տեխնիկայի և օպերացիոն համակարգերի բաժնին:

Պարտականություններ

  • Իրականացնել համակարգիչների և սերվերների տեխնիկական և ծրագրային սպասարկումը, ինչպես նաև ներդրումը և կարգաբերումը
  • Ապահովել անհրաժեշտ ծրագրերի սպասարկում և թարմացումներ
  • Կատարել համակարգիչների և սերվերների աշխատանքների մշտադիտարկում,
  • Ապահովել համակարգիչների, տպիչների, IP հեռախոսների կարգաբերումը և անխափան աշխատանքը,
  • Նոր տեխնոլոգիաների ներդրում և կիրառում
  • Այլ տեխնիկական աշխատանքներ

Պահանջվող հմտություններ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում
  • Օպերացիոն համակարգերի միջինից բարձր իմացություն
  • Վիրտուալ համակարգերի (ESXI, Hiper-V) ադմինիստրավորման հմտություններ
  • ԱՀԿ-երի ադմինիստրավորման գիտելիքներ (FreePBX)
  • WSUS, Mail server, AD համակարգերի իմացություն

Հակավիրուսային համակարգերի ադմինիստրավորման հմտություններ

  • Համակարգչային ցանցերի իմացություն
  • Ռուսաց լեզվի և անգլերենի բավարար իմացություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները ArCa (Armenian Card) · 6
HayPostԵրևան

Փոստատար

Վճարահաշվարկային կազմակերպություններմինչև 31.10.2026HY